Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2012 13:25
Արմսվիսբանկն ճժանդակում է հայ-շվեյցարական հրաբերությունների ամրապնդմանը
ԱրմԻնֆո. Հայաստանում գործող և Շվեյցարիայի հետ բիզնեսով զբաղվող մի քանի ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է հայ-շվեցարական գործարար հարաբերությունների զարգացման Ասոցիացիա, որի հիմնադիրներն են`Արմսվիսբանկը, ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնը և Ստալկեր ընկերությունը ¥շվեցարական ժամացույցների և կոսմետիկայի ներմուծում¤: Նախաձեռնության մասնակցել է նաև Հայաստանում Շվեյցիարիայի դեսպանությունը:
Նախօրեին կայացած հանդիպմանը Ասոցիացիայի անդամ դարձան ևս 4 ընկերություններ, այդ թվում` Hoffmann- La Roche և Sandoz դեղագործական ընկերությունները, Աղի հանքը, և New Force ընկերությունը ¥Nestle-ի ներմուծողը¤, իսկ 3 ընկերությունների ներկայացուցիչներ պատրաստվում են առաջիկայում դառնալ Ասոցիացիայի անդամ: Հաստատվել է նաև Ասոցիացիայի Խորհրդի կազմը, իսկ Խորհրդի նախագահ է ընտրվել ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն ևորգ Մաչանյանը:
Ասոցիացիայի անդամ կարող է դառնալ ցանկացած ընկերություն, որն ունի բիզնես շահեր կամ ցանկանում է ներկայացված լինել Հայաստանում կամ Շվեյցարիայում: 
Կազմակերպոթյան ստեղծման նպատակն է` հայ-շվեցարական գործարար հարաբերություններին օժանդակելը, Ասոցիացիայի անդամների միջև փորձի փոխանակության ապահովումը, ինչպես նաև հայկական ընկերություններին Շվեյցարիայում, իսկ շվեցարական ընկերություններին Հայաստանում ներկայացնելը, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ևորգ Մաչանյանը: Նրա խոսքերով, Շվեյցարիայում արդեն գործում է նմանատիպ կազմակերպություն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Շվեյցարիայից դեպի Հայաստան ներդրումների ընդհանուր ծավալը 2012 թվականի հունվր-սեպտեմբերին կազմել են $ 38.8 մլն (գրեթե ամբողջությամբ ՕՈՒՆ), տարեկան կտրվածքով աճելով 5 անգամ: Ներդրումների մեծ մասը, գրեթե $ 37.9 մլն, ուղղվել է հանքահումքային արդյունաբերությանը: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 68%, մինչև $ 140.2 մլն: Ապրանքաշրջանառության ծավալում արտահանումը կազմել է $ 67.8 մլն (որի տարեկան աճը` 3.4 անգամ), իսկ ներմուծման բաժինը կազմել է $ 72.4 մլն (տարեկան աճը` 14.4%):