Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2012 14:51
2013 թվականին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ մտադիր է ապահովել 4.6 մլն. դոլարի նախահարկային շահույթ
ԱրմԻնֆո. Մինչև 2013 թվականի ավարտն ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը՚ մտադիր է մեծացնել ներգրավված միջոցների ծավալները, մինչև 114.3 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, բացի այդ, մինչև ընթացիկ տարվա ավարտը բանկը նախատեսում է ընդհանուր ակտիվները հասցնել 137.9 մլրդ.դրամի, իսկ վարկային պորտֆելը` 105.2 մլրդ.դրամի:
Աղբյուրի համաձայն, եկամտային ակտիվների մեծացումը բանկին թույլ կտա 2013 թվականին ստանալ մոտ 4.6 մլրդ.դրամի նախահարկային շահույթ, ինչը ենթադրում է ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշները պահպանել միջին բանկային մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ մինչև 2012 թվականի ավարտը ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է ներգրավված միջոցները ծավալները տարեսկզբի համեմատ մեծացնել 21%: Բացի այդ, մինչև ընթացիկ տարվա ավարտը նախատեսվում է ընդհանուր ակտիվները մեծացնել 21.6%, վարկային պորտֆելը մեծացնել 20.5%: Եկամտային ակտիվների մեծացումը բանկին թույլ կտա ընթացիկ տարում ստանալ մոտ 4 մլրդ.դրամի նախահարկային շահույթ: