Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2012 14:14
ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ ՀՀ ԿԲ կողմից ստացել է AVERS և COINSTAR MONEY TRANSFER համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն
ԱրմԻնֆո. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ ՀՀ ԿԲ կողմից ստացել է AVERS (Ուկրաինա) և COINSTAR MONEY TRANSFER (Անգլիա) համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:
Հատկանշական է, որ ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ MONEYGRAM, ANELIK, CONTACT, ՙԲիստրայա Պոչտա, UNISTREAM և BLIZKO համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման ՚ԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ՚ անվանական փոխանցումներ` Ռուսաստանից դեպի Հայաստան:
2012թ. ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2011թ. համեմատությամբ այն կազմել է մոտ 42% և 11,736.063 ԱՄՆ դոլարից դարձել 16,634.878 ԱՄՆ դոլար: 2012թ. 10 ամիսների կտրվածքով աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը և 2011թ.18,950 -ից 2012թ. դարձել 27,006, իսկ փոխանցումների ընդհանուր քանակը կազմում է 38,429 նախորդ տարվա 28235-ի դիմաց:
Բրիտանական Coinstar Money Transfer (CMT) համակարգը դրամական փոխանցումներ է իրականացնում ինչպես սեփական Coinstar բաժանմունքներով, այնպես էլ գործակալների ցանցի միջոցով: Coinstar Money Transfer (CMT) համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել ԱՄՆ դոլարով և եվրոյով, 143 երկրներում, և ունի ավելի քան 23000 սպասարկման կետ: