Երեքշաբթի, 8 Հունվարի 2013 21:23
2012 թվականի նոյեմբերին երկարաձգված վարկերի ծավալն ճել է 16 տոկոսով, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 12.7 տոկոսով
Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականի նոյեմբերին աճել են 1.7%, դեկտեմբերի 1-ին կազմելով 1,552 տրլն.դրամ ($3.829 մլրդ), տարեկան աճը` 24.5%% Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1,510.7 մլրդ դրամ ($ 3.727 մլրդ), հաշվետու ամսում աճելով 1.5%, իսկ տարեկան աճը կազմել է 24.9%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), ՀՀ դրամով վարկերի տեսակարար կշիռը կազմել է 35.3% կամ 533,8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերինը` 64.7% կամ 976,9 մլրդ դրամ դրամ: Դրամային վարկավորումը հաշվետու ամսում աճել է 0.5%, տարեկան աճը` 10.5%: Արտարժույով վարկավորումը նոյեմբերին աճել է 2.1%, իսկ տարեկան աճը կազմել է 34.3%:
Բանկեի վարկերի կառուցվածքում 2012 թվականի դեկտեմբերի 1-ին երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 2% կամ 31.2 մլրդ դրամ ($ 77 մլն), ժամկետանց վարկերինը` 10.4% կամ 0,7 մլրդ դրամ ($ 25.6 մլն): Երկարաձգված վարկերի ծավալը նոյեմբերին աճել է 16%, իսկ ժամկետանց վարկերինը` 12.7%: Ընդ որում, երկարաձգված վարկերի տարեկան աճը կազմել է 17.5%, իսկ ժամկետանց վարկերինը` 7%:
Երկարաձգված վարկերի կազմում կարճաժամկետ վարկերը կազմել են 81,1% կամ 31.2 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 98.5% կամ 10.4 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, 2012 թվականի նոյեմբերին դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.13 կետով, տարեկան կտրվածքով` 1.07 կետով, կազմելով 17.04%: