Ուրբաթ, 11 Հունվարի 2013 19:33
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 2,6 տոկոսով` ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալի ավելի քան 2 անգամ աճի պայմաններում
ԱրմԻնֆո: 2012 թ. դեկտեմբերի 24-ից 2013 թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ դրամ (մեկ շաբաթում 2,6 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 137.6 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում ավելի քան 2 անգամ աճ):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 139,035,089 ԱՄՆ դոլար 404.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 144,242,668 ԱՄՆ դոլար 405.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 6,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.66դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,150,377 EUR 531.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,162,229 EUR 534.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,117,947 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 69,455,578 ՌԴ ռուբլի 13.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: