Չորեքշաբթի, 16 Հունվարի 2013 17:16
Արդշինինվեստբանկը միացել է միջազգային դրամական փոխանցումների "AVERS" համակարգին
Արմինֆո. 2013 թվականի հունվարի 9-ից Արդշինինվեստբանկը սպասարկում է նաև ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, համակարգը հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Դրամական փոխանցումների այս համակարգով փոխանցում կատարելու համար վճարում է միայն ուղարկողըª փոխանցվող գումարի 1,3%-ի չափով: Փոխանցվող գումարը հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:
ՙԱրդշինինվեստբանկը, ներդնելով ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը, նպատակ ունի իր հաճախորդներին հնարավորություն տալ կատարել արագ և մատչելի դրամական փոխանցումներ` գործող լավագույն պայմաններով՚, - ընդգծելով այս համակարգի ներդրման կարևորությունըª ասել է Բանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ ևորգյանը:
ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների համակարգը, ինչպես նաև փոխանցումների թվով 6 այլ համակարգերª MoneyGram, Coinstar, IntelExpress, Unistream, ՙԲիստրայա Պոչտա՚, սպասարկվում են բանկի բոլոր մասնաճյուղերում:
Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: