Ուրբաթ, 18 Հունվարի 2013 20:13
“Էյչ-Էս-Բի-Սի” խումբը 155 հազար դոլարի լրացուցիչ օգնություն է տրամադրել Հայաստանի կարիքավոր երեխաներին
ԱրմԻնֆո: ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն լրացուցիչ ԱՄՆ 15 մլն դոլար է հատկացրել 250,000 կարիքավոր երեխաների ապագան բարելավելու համար, ոևրց ԱՄՆ155 հազար դոլարը` Հայաստանում: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ մամուլի ծառայությունից:
ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ի կողմից ՙFuture First՚-ինª ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագրին տրամադրված լրացուցիչ ԱՄՆ 15 միլիոն դոլարը նպատակ ունի կրթության միջոցով լուծել երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը: Լրացուցիչ ներդրման միջոցով 26 երկրներում կիրականացվեն ավելի քան 50 ծրագրերª ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ե տասնամյա (2006-2016) ընդհանուր նվիրատվությունը հասցնելով ԱՄՆ 40 միլիոն դոլարի: Լրացուցիչ միջոցներից ԱՄՆ 155 հազար դոլար 2012թ.-ին ուղղվել է ՙՀայաստանի Մանուկներ Հիմնադրամին՚ (ՀՄՀ), հնարավորություն ընձեռելով Արմավիր մարզի անապահով ընտանիքների 1200 երեխաների անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերել, իրենց ապագա աշխատանքն ապահովելու համար: ՙՀՄՀ՚-ն իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից, ենթակառուցվածքային և կրթական ծրագրեր իրականացնելով Հայաստանի գյուղերումª կենտրոնանալով դպրոցների վրա: 2012թ.-ի ընթացքում, բացի գումարային աջակցությունից ՙԷյչ-Էս-Բի-Սի Հայաստանը՚ նաև մասնակցել է ՙՀՄՀ՚ այլ ծրագրերի իրականացմանըª համակարգիչներ տրամադրելով Արմավիրի Քարակերտ և Լեռնագոգ գյուղերի վերանորոգված դպրոցների ստեղծագործարանների և դասարանների համար: Բացի այդ, ՙFuture First՚ ընթացիկ ծրագրի շրջանակներում ևս ԱՄՆ 35 հազար դոլար է տրամադրվել ՙՕրրան՚ բարեգործական ՀԿ-ին, 2013թ.-ի ընթացքում Երևանի կարիքավոր ընտանիքների 70 երեխաների համար կյանքի համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող դասընթացներ իրականացնելու համար: ՙ«Ուրախ եմ և հպարտ, որ շնորհիվ Հայաստանում ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ե-ի ներկայությանը, տարեցտարի մենք կարողանում ենք օգնել ավելի մեծ քանակությամբ հայ երեխաների: Մեր նպատակն է կրթության հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար ովքեր դրանից զրկված են՚, - ասել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն հավատացած է, որ կրթությունը աղքատության և անհավասարության դեմ պայքարելու ամենահզոր գործիքներից մեկն է: Մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջոցով, ՙFuture First՚-ը իրապես փոխում է կարիքավոր երեխաների ապագայի հանդեպ պատկերացումները, նրանց հույսերը, երազանքներն ու ձգտումները՚, - ասել է ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ խմբի նախագահ Դուգլաս Ֆլինտը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն կրթական ծրագրերում տարեկան ներդնում է ԱՄՆ 50 միլիոն դոլար: Հայաստանում նմանատիպ ծրագրերին ուղղված ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ի ներդրումները կազմում են 143 միլիոն դրամ, որոնք իրականացվում են այդ ոլորտում գործող վեց հասարակական կազմակերպությունների միջոցով, և օգնում են ավելի քան 3700 երեխաներիª սկսած 2007 թ.-ին Հայաստանում ՙFuture First՚-ի մեկնարկից: