Երեքշաբթի, 15 Հունվարի 2013 17:26
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ևս 3 նորացված մասնաճյուղ
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, համաձայն մանրածախի իր ռազմավարությանը, շարունակում է մասնաճյուղերի ցանցի օպտիմալացումը` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Այդ ռազմավարության շրջանակներում հունվարի 15-ին տեղի է ունեցել միանգամից 3 մասնաճյուղերի բացման պաշտոնական արարողությունը, որոնցից երկուսը` ՙՍպանդարյան՚ և ՙԷրեբունի՚, գտնվում է Երևանում (Մաշտոցի պող.10 և Տիգրան Մեծի 48 հասցեներում), իսկ երրորդը` Աշտարակում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի ունեցող փոփոխությունները վկայում են նրա չօգտագործված ներուժի մասին: Կարծում եմ, որ նոր մասնաճյուղերի բացումով բանկի ակտիվությունը միայն կաճի, ինչը կծառայի մեր երկու երկրների միջև տնտեսական, առևտրական և ֆինանսական հարաբերությունների զարգացմանը՚,-ողջույնի իր ելույթում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Իր հերթին, Բանկի գլխավոր-Տնօրինության Նախագահ Յուրի ուսևը նշել է, որ մասնաճյուղերի վերաձևափոխման և վերանորոգման ծրագիրը, որն սկսվել է 2012 թվականին, այս տարի հանդիսանում է բանկի առանցքային խնդիրը: Դրա շրջանակներում արդեն վերանորոգվել և վերակառուցվել է 20 մասնաճյուղ: Իսկ ընթացիկ տարում կվերաձևափոխվեն ավելի քան 20 մասնաճյուղեր:
Իր հերթին, ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը հավելել է, որ վերանորոգման աշխատանքներից բացի մասնաճյուղերում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ համալիր, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման ընթացակարգերի օպտիմալացմանը, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացմանն ու տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ինտերիերը ՎՏԲ Խմբի ֆիրմային ոճին և բրենդին համապատասխանեցնելը: ՙՄասնաճյուղերի վերաձևափոխման նպատակը կայանում է ոչ միայն վերանորոգման, այլ նաև հաճախորդների սպասարկման որակի բարձրացման մեջ, և դրա համար էլ բոլոր մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, սերվիսի և պրոդուկտների տեսակներով իրարից առանձնացվել են հաճախորդների սպասարկման գոտիները, հաճախորդների ահնատական սպասարկման համար ստեղծվել են առանձին գոտիներ՚,-նշել է Խաչատրյանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ է դարձել 2004 թվականի ապրիլին: ՎՏԲ Բանկին է պատկանում ՎՏԲ-Հայաստանի Բանկի բաժնետոմսերի 100% փաթեթը: Ներկայումս բանկն ունի մասնաճյուղերի ամենամեծ ցանցը Հայաստանում` 69, որոնցից 2-ը հանդիսանում են մինի-մասնաճյուղեր: