Ուրբաթ, 18 Հունվարի 2013 16:43
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է "Մավաս գրուպ" ՍՊԸ նախագիծը
Արմինֆո. ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ տրամադրել է ֆինանսավորում ՙՄավաս գրուպ՚ ՍՊԸ: Ընկերությունը գործունեություն է ծավալում տրանսպորտային ծառայությունների տրամադրման, սերտիֆիկատավորման, լաբորատոր հետազոտությունների, ջերմոցային տնտեսության, թարմ մրգերի սառեցման, ապրանքների արտահանման և ներմուծման, ինչպես նաև տնտեսական ապրանքների մեծածախ վաճառքի բնագավառում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կողմից տրամադրված ֆինանսավորումը նպատակաուղվելու է էկոլոգիապես մաքուր բանջարեղենային կուլտուրաների համար ջերմոցների կառուցմանը: Արտադրանքի մեծ մասը իրացվելու է Հայաստանյան շուկայում, որի արդյունքում երկրի բնակչությունը կապահովվի ավելի որակյալ սննդամթերքներով:
ՙՄենք մեծ նշանակություն ենք տալիս միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում և, ֆինանսավորելով նմանատիպ ծրագրեր, նպաստում ենք ոլորտի և հետագայում ապրանքների արտահանման զարգացմանը: ՎՏԲ-Հայաստան բանկի համար սա արդեն ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման 2-րդ փորձն է, և մենք հույս ենք հայտնում, որ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ պոտենցիալը, նմանատիպ նախագծեր շատ կլինեն՚,-ասել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ` Յուրի ուսևը:
2010թ.-ից Մավաս գրուպ Ընկերությունը սկսել էիրականացնել ջերմոցային տնտեսության շինարարություն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Ծրագրի ներդրումները սկսվեցին հողատարծքների գնումից: 2011թ. հուլիսից 1,6 հա մակերեսով ջերմոցը տրվեց շահագործման, և դրան զուգահեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ ջերմոցի տարածքը մեծացնելու նպատակով: Ներկա դրությամբ Ընկերությանը պատկանում է լիարժեք ջերմոցային տնտեսություն 4.2 հա ընդհանուր մակերեսով: Ջերմոցը կառուցված է Agrotech Didame հոլանդական ընկերության հետ համատեղ: Agrotech Didame ընկերությունը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիական ջերմոցների պարտրաստման ոլորտում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, ՓՄՁ վարկավորման ծավալներով ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում, որի բաժինը վարկային պորտֆելում կազմել է 25%: 2012 թվականի 3-րդ եռամսյակում բանկն ապահովել է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալների մոտ 17% աճ ¥եռամսյակի աճով 3-րդ դիրքը¤, մինչև 38.5 մլրդ.դրամ:
Հիշեցննք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-67 մասնաճյուղ: