Ուրբաթ, 18 Հունվարի 2013 18:16
"Անելիք Բանկ" ՓԲԸ-ն ներդրել է նոր բանկային գործիք` "ՀԱՍԱՆԵԼԻ"
ԱրմԻնֆո: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ներդրել է նոր բանկային գործիք` ՙՀԱՍԱՆԵԼԻ՚: Այսուհետ հաճախորդները, տվյալ բանկային գործիքով ներդնելով իրենց դրամական միջոցներն «Անելիք Բանկումե, կստանան ոչ միայն տարեկան մինչև 12,5 % տոկոսադրույքով (ՀՀ դրամի դեպքում) և 8,5 % (ԱՄՆ դոլարի դեպքում) կայուն եկամուտ, այլև` դրան զուգահեռ ներդրված դրամական միջոցների 95%-ի չափով վարկային գիծ` սկսած 2,8% ավել տոկոսադրույքով (ՀՀ դրամի դեպքում 15,3 %, ԱՄՆ դոլարի դեպքում 11,9% տոկոսադրույքով): Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ մամլո ծառայությունում:
ՙԱյս նոր բանկային գործիքը բավական մրցունակ է շուկայում իր բազմաթիվ առավելություններով: Առավելություններից կցանկանայի առանձնացնել ներդրված դրամական միջոցների դիմաց ստացված բավական բարձր եկամտաբերությունը, ինչպես նաև վարկային գծի սահմանաչափը. հաճախորդին տրամադրվում է վարկային գիծ ներդրված գրեթե ամբողջ գումարի չափով: Բավական փոքր է նաև ներդրված դրամական միջոցների վրա հաշվարկվող եկամուտի և վարկային գծի վրա հաշվարկվող տոկոսադրույքի տարբերությունը` սկսած 2,8 %-ից: Կցանկանայի առանձնացնել նաև վարկային գծի 15 օրյա արտոնյալ ժամանակահատվածը, ըստ որի հաճախորդները, վարկային գիծն օգտագործելիս և մինչև 15 օրվա ընթացքում օգտագործված գումարը վերադարձնելիս, տոկոսադգումար չեն վճարի: Առավելություններից է նաև այն հանգամանքը, որ Բանկի ցանկացած ավանդատու կկարողանա օգտվել տվյալ գործիքից առանց որևիցե կորստի. սահմանված է, որ ավանդային պայմանագիրը խզելով` հաճախորդը ստանում է համապատասխան ավանդատեսակներով սահմանված իրեն հասանելիք բոլոր տոկոսադրույքները և, ներդնելով տվյալ ավանդի գումարը և ստացված տոկոսները տվյալ բանկային գործիքի մեջ, ստանում է նշված առավելություններով վարկային գիծը: Կարծում եմ` Բանկի ավանդատուները նույնպես կցանկանան օգտվել տվյալ բանկային գործիքից, քանի որ ՙՀասանելի՚ տարբերակով ներդրված դրամական միջոցների եկամտաբերությունն ավելին է, քան ՙԱնելիք Բանկ՚-ի ցանկացած ավանդատեսակով սահմանված եկամտաբերությունը՚: Տվյալ բանկային գործիքի կարգախոսը լավագույնս արտահայտում է ՙՀասանելի՚ բանկային գործիքի բուն էությունը` ՙԹույլ տվեք, որ Ձեր գումարն աշխատի Ձեզ համար և լինի միշտ հասանելի Ձեր գրպանում՚: Կարծում եմ այն բավական լայն արձագանք կստանա հաճախորդների շրջանում՚,- ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վերլուծութունների և ռիսկերի գնահատման վարչության պետ Արթուր Համբարձումյանը: