Շաբաթ, 26 Հունվարի 2013 16:34
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերն աճել են 36.4%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը` 31.7%
Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից անցած շաբաթ ¥հունվարի 14-20-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 36.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 31.7%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 21-25-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80.3 մլն.ԱՄՆ դոլար, 405.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 96 մլն. ԱՄՆ դոլար, 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 9.6 մլն.եվրո 540.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11.1 մլն.եվրո, 542.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 528 մլն. ռուբլի, 12.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 80.4 մլն. ռուբլի 13.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 20-25-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 3.4 մլն.դոլար 406.09 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 16.4 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է հունվարի 22-ին` 5.8 մլն.դոլար և 23-ին` 4.6 մլն.դոլար, իսկ հունվարի 21-ին և 25-ին բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: