Երեքշաբթի, 29 Հունվարի 2013 13:53
ՙՍԱՍ Գրուպ"-ի արտարժույթով պարտատոմսերը ցուցակվել են բորսայում
Արմինֆո. Պարենային SAS ռիթեյլի սեփականատեր հանդիսացող «ՍԱՍ Գրուպ» ԲԲԸ արտարժույթով պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Armenia բորսայում: Այս կապակցությամբ այսօր բորսայում տեղի է ունեցել պարտատոմսերի ցուցակման հանդիսավոր արարողությունը:  
Աղբյուրի համաձայն, 2013 թվականի հունվարի 29-ից «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Armenia-ի կողմից և ընդգրկվել Bbond ցուցակում: Այս թողարկումը ներառում է 10 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:
Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումը իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը մանրածախ առևտուրն է: Ընկերությանն է պատկանում ՀՀ տարածքում դինամիկ տեմպերով զարգացող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, որը գործարկել է Հայաստանում միակ օնլայն սուպերմարկետըª sas.am: 
Ինչպես նշել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ ղեկավար Ստեփան Սահակյանը, ներգրավված միջոցները կուղղվեն սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը և զարգացմանը: Իր հերթին, Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը հայտարարել է, որ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերով հետաքրքրված են արտասահմանյան ներդրողները, մասնավորապես, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ինչպես նաև հայկական սփյուռքից: «Կորպորատիվ պարտատոմսերի թողարկումն ընկերության առաջին քայլն է, կապիտալի շուկայում լուրջ նախագծերի իրականացման ուղղությամբ: Այդ քայլի տրամաբանական և օրինաչափ շարունակությունը կլինի ընկերության բաժնետոմսերի հրապարակային թողարկումը»:
Նշենք, որ ռիթեյլից և պարենային ապրանքների ներմուծումից բացի ընկերությունը մասնագիտանում է ֆրանչայզինգի ոլորտում, ունենալով բացառիկ պայմանագրեր անգլիական NEXT, DEBENHAMS և RIVER ISLAND տեքստիլի, ինչպես նաև կոշիկի միջազգային ALDO բրենդների հետ: Նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկն ընկերությանը շնորհեց «G+» ներդրումային վարկանիշ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրա-սպասարկման ձեռնարկությունների Ռենկինգի, 2011 թվականի արդյունքներով SAS Group-ի ակտիվները կազմել են 7.9 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 7% աճ, սեփական կապիտալը կազմել է 933.3 մլն.դրամ: Ընկերության չբաշխված շահույթը 2011 թվականի արդյունքներով կազմել է 108.2 մլն.դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 68.7%: Ընկերության հասույթը 2011 թվականին կազմել է 28.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով մեկ երրորդով, կանոնադրական կապիտալը կազմել է 825.1 մլն.դրամ, որը հավասարար չափերով բաշխված է երկու եղբայրների` Արտակ Սահակյանի ¥ԱԺ պատգամավոր, ՀՀԿ¤ և Արամ Սարգսյանի միջև: Նշենք, որ պարտատոմսերի թողարկման վերաբերյալ որոշումը ՀՀ Կենտրոնական բանկն ընդունել էր 2012 թվականի հունիսի 20-ին, կորպորատիվ պարտավորությունների շուկան աշխուժացնելու նպատակով, որն անկում էր ապրում ճգնաժամի և արտարժութային ռեիսկերի աճի հետևանքով: