Երեքշաբթի, 29 Հունվարի 2013 20:30
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) Կոնվերս Բանկին տրամադրել է սինթետիկ վարկ` 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով
Արմինֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), աջակցելով ՀՀ ազգային արժույթով վարկավորման զարգացմանը, տրամադրել է Կոնվերս Բանկին սինթետիկ վարկª 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով, որն ուղղվելու է միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
սինթետիկ վարկի շրջանակներում EBRD ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ դոլար արժույթով, մինչդեռ Կոնվերս Բանկի վարկային պարտավորությունը վերջինիս նկատմամբ կազմում է տրամադրված ֆինանսավորման գումարի համարժեքը ՀՀ ազգային արժույթով:
Նման կառուցվածքը թույլ կտա Կոնվերս Բանկին ընդլայնել ազգային արժույթով տրամադրվող վարկերի պորտֆելըª հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսիª ազգային արժույթով երկարաժամկետ վարկավորման աճող պահանջարկը, միևնույն ժամանակ զերծ պահելով ՓՄՁ-ներին արտարժույթով վարկավորման հետ կապված արտարժութային ռիսկերից:
Կոնվերս Բանկի հիմնական նպատակներից է հաճախորդներին բարձր որակի տարատեսակ ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման աճին: Այդ սկզբունքի համաձայն, ՎԶԵԲ-ից ստացված սինթետիկ վարկը հնարավորություն կտա տրամադրել ՓՄՁ-ներին ազգային արժույթով երկարաժամկետ ֆինանսավորումներ: Տվյալ մոտեցման արդյունքում բանկի հաճախորդները կստանան բազմաթիվ արտոնություններ, ինչը կնպաստի նրանց բիզնեսի զարգացմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Կոնվերս Բանկի կողմից Հայաստանի ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3.8 մլրդ.դրամ, 9 ամիսներին աճելով մոտ 10 անգամ, իսկ միան 3-րդ եռամսյակում` 2%:
Նշենք նաև, որ այս նախագիծը արդեն չորրորդն է EBRD-ի և Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում: 2008թ. նոյեմբերին Կոնվերս բանկը ստացել է 10 մլն ԱՄՆ դոլար վարկ միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով: 2009թ. մարտին կնքվել է ՙTrade Finance Facility՚ պայմանագիրը, համաձայն որի Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է Առևտրի աջակցության ծրագրի շրջանակներում որպես թողարկող բանկ: 2011թ. մայիսին կնքվել է Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որի ներքո տրամադրված վարկային սահմանաչափը նախատեսվում է ուղղել ներմուծման-արտահանման գործարքների ֆինանսավորմանը: 2013 թվականին ևս նախատեսվում է շարունակել սերտ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ: