Չորեքշաբթի, 30 Հունվարի 2013 17:13

2013 թվականին Ամերիաբանկը կբացի 4 նոր մասնաճյուղ


Արմինֆո. Փետրվարի կեսերին Երևանում տեղի կունենա Ամերիաբանկի ՙՍայաթ Նովա՚ մասնաճյուղի բացումը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի ֆինանսական տնօրեն և տնօրինության անդամ ևորգ Թառումյանը: Նա հավելել է, որ համաձայն բանկի ռազմավարական զարգացման պլանի, ինչպես նաև հաճախորդների բազայի շարունակական աճի շնորհիվ, 2013 թվականին Ամերիաբանկը նախատեսում է բացել 4 նոր մասնաճյուղ, որոնցից 2-ը կլինեն մարզերում:

Բանկի ֆինանսական տնօրենը ճշգրտել է, որ Ամերիաբանկի հաճախորդների բազան մեկ տարում աճել է 28%:

Նշենք, որ Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցը ներկայումս բաղկացած է 9 բաժանմունքներից, որոնցից 5-ը գտնվում է Երևանում: Իսկ բանկոմատների թիվը հասել է 92-ի, որոնցից 69-ը տեղակայված է Երևանում: