Հինգշաբթի, 31 Հունվարի 2013 19:32
ՀԲՄ. 2012 թվականին Հայաստանի բանկային համակարգը հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճ
Արմինֆո. 2012 թվականին Հայաստանի բանկային համակարգը հիմնական ցուցանիշնեչով արձանագրել է աճ: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Բանկերի Միության նախագահ Աշոտ Օսիպյանը, հայկական բանկերի ընդհանուր վարկային ներդրումների ծավալը նախորդ տարում կազմել է 1.517.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 21%:
ՙԱյս աճն ապահովվել է բանկերի կողմից տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվ վարկավորում իրականացնելու շնորհիվ, հատկապես գյուղատնտեսության և ծառայությունների և առևտրի ոլորտներում՚, -նշել է ՀԲՄ ղեկավարը:
Նրա խոսքերով, միևնույն ժամանակ, պրոբլեմային վարկերի բաժինը (NPL - non-performing loans¤ վարկային պորտֆելում կազմել է մոտ 3.6%, 2012 թվականի սկզբի 4%-ի փոխարեն:
Ըստ Ա.Օսիպյանի, հայկական բանկերի ընդհանուր ակտիվները 2012 թվականի ավարտին կազմել են 2,412.2 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 18%: Ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ աճել է 10.5%, հունվարի 1-ին կազմելով 409.5 մլրդ դրամ: ՙԱյս աճն ապահովվել է ինչպես կանոնադրական կապիտալի համալրման, այնպս էլ շահույթի հաշվին՚, - ասել է Օսիպյանը:
Դրական դինամիկա է արձանագրվել նաև ընդհանուր պարտավորություններում, տարեկան կտրվածքով աճելով 19.7%, մինչև 2,002.7 մլրդ դրամ, ընդ որում, հաճախորդների հանդեպ պարտավորություններն այդ ժամանակահատվածում աճել են 17.9%, 2012 թվականի ավարտին կազմելով 1,238.6 մլրդ դրամ, իսկ ավանդային պորտֆելի աճը կազմել է 7.4%, մինչև 1,132 տրլն դրամ:
2012 թվականի արդյունքներով բանկային համակարգի ընդհանու շահույթը կազմել է 42.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 15%: կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) կազմել է 11.2%, նախորդ տարվա 12,55%-ի փոխարեն: Իսկ ակտիվների եկամտաբերության մակարդակը (ROA) մոտ 2%, նախորդ տարվա 2,36%-ի փոխարեն: ՙԱյս ցուցանիշենրի անկումը պայմանավորված է եղել վրկերի միջին տոկոսադրույքների նվազումով, ավանդների տոկոսադրույքների անփոփոխության պայմաններում՚,-ասել է ՀԲՄ ղեկավարը:
Ինչ վերաբերում է բանկային համակարգի մասնաճյուղերի ցանցին, Օսիպյանը տեղեկացրել է, որ անցնող տարում այն համալրվել է 28 մասնաճյուղով և 2012 թվականի ավարտին եղել է 494 մասնաճյուղ: Ընդ որում, բանկային մասնաճյուղերի 43%-ը գտնվում է Երևանում, 7%-ը` ԼՂՀ-ում, իսկ մնացած 50%-ը` գտնվում է մարզերում: Ի դեպ, մարզերի շարքում մասնաճյուղերի քանակով առաջատարներն են Լոռին` 37, Կոտայքը և Շիրակը` 36 մասնաճյուղ:
Օսիպյանը նշեց նաև, որ 2012 թվականի արդյունքներով բանկային միացյալ ակտիվների և ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 58.1%: ՙՈւրախացնում է այն հանգամանքը, որ այս ցուցանիշը 2008 թվականից բարելավվել է կրկնակի անգամ՚, - ասել է Օսիպյանը: Բարելավվել է նաև վարկային ներդրումների և ՀՆԱ հարաբերակցությունը, որը կազմել է 36.8%, ընդհանուր ավանդների և ՀՆԱ հարաբերակցությունը, կազմելով 27.3% և ընդհանուր կապիտալի և ՀՆԱ համաբերակցությունը` կազմելով 9.9%: