Շաբաթ, 2 Փետրվարի 2013 16:27
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերն աճել երկու անգամ
Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥հունվարի 21-27-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 2 անգամ¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 59.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 29-ից փետրվարի 1-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81.28 մլն.ԱՄՆ դոլար, 406.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85.7 մլն. ԱՄՆ դոլար, 407.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 6.4 մլն.եվրո 546.77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 8.8 մլն.եվրո, 549.67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 485.7 մլն. ռուբլի, 13.4 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 139.1 մլն. ռուբլի 13.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 29-ից փետրվարի 1-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.1 մլն.դոլար 406.63 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 7.6 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է փետրվարի 1-ին` 6 մլն.դոլար, իսկ հունվարի 31-ին գործարքներ չեի իրականացվել: Հունվարի 29-ից փետրվարի 1-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: