Չորեքշաբթի, 30 Հունվարի 2013 17:13
Ամերիաբանկի շահույթը մեկ տարում աճել է 50 տոկոսով
Արմինֆո. Ամերիաբանկի շահույթը, հակառակ շուկայական միտումներին, աճել են ավելի քան 50%: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի ֆինանսական տնօրեն և տնօրինության անդամ ևորգ Թառումյանը, ամփոփելով անցյալ տարվա ֆինանսական ցուցանիշները: Նա ճշգրտել է, որ 2012 թվականին Հայաստանի բանկային հմակարգի շահույթը կրճատվել է 1%, իսկ Ամերիաբանկի շահույթը հասել է 6.2 մլրդ.դրամի, այս ցուցանիշով պահպանելով 2 տեղը շուկայում:
Թառումյանը նշել է, որ բանկի ակտիվները նույնպես 22% գերազանցել են 2012 թվականի միջին շուկայական միտումները, մինչև 245 մլրդ.դրամ: Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է 60% կամ 146 մլրդ.դրամ: Ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ անցյալ տարի Ամերիաբանկի վարկավորման գործընթացներում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, զգալիորեն աճել է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալը, տարեկան կտրվածքով գրանցելով 12% աճ: Բանկի մանրածախ վարկավորումը մեկ տարում աճել է 13%:
.Թառումյանը տեղեկացրել է, որ խոշոր բիզնեսի դոլարային վարկավորման տոկոսադրույքները կազմում են 11-12%, իսկ փոքր բիզնեսի համար` 13-14%: Դրամային վարկեր բանկը հիմնականու տրամադրում է փոքր բիզնսին` տարեկան 15% տոկոսադրույքով:
2012 թվականին բանկն էապես մեծացրել է պարտավորությունները: 2012 թվականի ավարտին բանկի ընդանուր պարտավորությունները կազմել են 208.1 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով` 25%: Պարտավորությունների կազմում ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 40%, մինչև 126.7 մլրդ.դրամ, ընդ որում, ցպահանջ ավանդներն աճել են 48%, իսկ ժամկետային ավանդները` 35%, այդ թվում նաև 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բանկի կողմից իրականացված ավանդային ակցիայի շնորհիվ: 2012 թվականի ավարտին բանկի կանոնադրական կապիտալը հասել է 25.4 մլրդ.դրամի:
Բանկի լիզինգային պորտֆելն անցյալ տարի կրկնապատկվել է, 2012 թվականի ավարտին կազմելով 3 մլրդ.դրամ: