Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 12:00
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքների բաժինը կազմում է 73.5%
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքների բաժինը կազմում է 73.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, երկրորդ տեղում է POS-թերմինալների միջոցով կանխիկացման գործարքները` 16,24%: Իսկ անկանխիկ գործարքների բաժինը կազմել է 10.25%, ընդ որում, մեծ մասը կատարվել է POS-թերմինալների միջոցով (8.65%):
Աղբյուրի համաձայն, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում POS-թերմինալների ընդհանուր թիվը կազմել է 6068 է, ինչը տարեկան կտրվածքով գրանցելով 28% աճ: Մասնավորապես, 560 POS-թերմինալները տեղակայված են գտնվում են կանխիկացման կետերում (աճը 11.6%): Բանկոմատների թիվը կազմել է 960 (տարեկան աճը` 14.7%), որոնք բոլորն էլ սպասարկում են տեղական ArCa քարտեր: Դրա հետ մեկտեղ, բանկոմատների ընդհանուր թվից 878-ը սպասարկում է Visa, իսկ 872-ը` նաեւ MasterCard քարտեր:
Ըստ ArCa տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ին գրանցված առեւտևւ կետերի թիվը կազմել է 4931 (տարեկան աճը` 30.5%): Առեւտրի այս կետերում տեղադրված է 5508 POS-թերմինալ (տարեկան աճը`30%), որից` 4149 POS-թերմինալներով իրակնացվել են գործարքներ (տարեկան աճը` 25.3%): Ընդ որում աշխատող POS-թերմինալների բաժինը 2012 թվականին 87.6%-ից նվազել է մինչեւ 84.1%: