Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 15:56
2012 թ.4-րդ եռամսյակում Հայաստանի դրամական բազայի կազմում արտարժութային պարտադիր պահուստներն աճել են 2 անգամ, իսկ դրամային պահուստները` 3%
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի 4-րդ եռամսակում աճել է 13.2%, իսկ միայն դեկտեմբերին` 9.6%, 2013 թվականի հունվարի 1-ին կազմելով 683,8 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով դրամական բազան աճել է 1.9%:
Դրամական բազայի կազմում ՀՀ Կենտրոնական բանկից դուրս կանխիկ միջոցների ծավալը 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է 440.1 մլրդ դրամ (դրամական բազայի 64.4%-ը), եռամսյակային աճը կազմել է 9.9%, իսկ միայն դեկտեմբերին` 8.3%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 10.4%:
Պարտադիր դրամական պահուստների տեսակարար կշիռը դրամական ընդհանուր բազայում կազմել է 22.6% կամ 154.5 մլրդ դրամ, 4-րդ եռամսյակում աճելով 3%, իսկ դեկտեմբերին` նվազելով 4,9%: Այս ցուցանիշի տարեկան անկումը կազմել է 5.3%:
Պարտադիր արտարժութային պահուստները կազմել են ընդհանուր դրամական բազայի 12.6%-ը կամ 86 մլրդ դրամ: Այս ցուցանիշը ցուցաբերել է եռամսյակային աննախադեպ աճ` գրեթե 2 անգամ, դեկտեմբերին աճել է 82%, իսկ տարեկան կտրվածքով նվազել է 16%:
Աղբյուրի համաձայն, արտաքին պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 4-րդ եռամսյակում աճել են 11.8%, միայն դեկտեմբերին`10,8%, իսկ տարեկան կտրվածքով նվազել 11%, մինչեւ 418.4 մլրդ դրամ:
Ներքին ակտիվները 4-րդ եռամսյակում ավելացել են 15.5%, դեկտեմբերին` 7.8%, հունվարի 1-ին կազմելով 265,4 մլրդ դրամ, իսկ տարեկան աճը` 32.3%: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պարտքի գծով գրանցվել է 93,3 մլրդ բացասական արդյունք, խորանալով եռամսյակում 2.9%, իսկ ամսական կտրվածքով նվազելով` 8.7%: Կառավարության հանդեպ պահանջները տարեկան կտրվածքով ավելացել են 39.9%: Բանկերի հանդեպ պահանջները` աճել են 21.1%, իսկ միայն դեկտեմբերին` 2,4%, հունվարի 1-ին կազմելով 152,9 մլրդ դրամ: Այս ցուցանիշի տարեկան աճը կազմել է 11.6%: Դրա կազմում ռեպո-գործարքների ծավալն աճել է 53.7%, միայն դեկտեմբերին` 10.5%, իսկ տարեկան կտրվածքով` 54.4%, մինչեւ 71.6 մլրդ դրամ: