Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 20:04
Զարգացման Հայկական բանկը ակտիվների աճի տեմպով առաջինն է
ԱրմԻնֆո. Ամփոփելով 2012 թվականի արդյունքները կարելի է փաստել, որ Զարգացման Հայկական Բանկը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած ռազմավարությանը, 2012թ. ընթացքում մի շարք կարևոր հոդվածներով ապահովել է ծավալային աճի և շահութաբերության բարձր մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԶՀԲ մամուլի ծառայությունից,
2012թ.-ի վերջին բանկի ակտիվները կազմել են 51.1 մլրդ դրամª տարեսկզբի համեմատ աճելով 41.6%-ով: Համակարգում աճի տեմպով բանկը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ Բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է 10.0 մլրդ դրամ և վարկային պորտֆելի աճի տեմպի ցուցանիշով Բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Ուշագրավ է նաև հաճախորդների նկատմամբ պարտավորությունների պորտֆելի շեշտակի աճըª 55.8%, որի տեմպով Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը: Տարեվերջին այս ցուցանիշը կազմել է 34 մլրդ դրամ: 2012 ֆինանսական տարում Զարգացման Բանկի ֆինանսական արդյունքները թույլ են տվել ավելացնել սեփական կապիտալը 762.7 մլն դրամով, իսկ կապիտալի շահութաբերության մակարդակով ընդգրկվել առաջին տասնյակում (ROE-ն կազմել է 10.2%):
Աղբյուրի համաձայն, Բանկի հաջողությունները պայմանավորված են մատչելի ծառայություններով, սպասարկման բարձր որակով, հավատարիմ հաճախորդներով և նոր հաճախորդների վստահությամբ:
Ըստ ԱրմԻնֆո գործկալության` Հայստանի բանկերի Ռենկինգի, Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 35.6 մլրդ.դրամ, 2012 թվականին աճելով 45.4%, ընդ որում, իրավաբանական անձանց վարկավորումն աճել է 33%, մինչև 19.8 մլրդ.դրամ ¥վարկային պորտֆելի 55.6%¤, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է 59.5% ¥1 տեղ¤, մինչև 15.8 մլրդ.դրամ ¥վարկային պորտֆելի 44.4%¤: Բանկի ընդհանուր կապիտալը հունվարի 1-ին կազմել է 8.6 մլրդ.դրամ, տարեսկզբից աճելով 10.8%: 2012 թվականը Բանկը եզրափակել է 879 մլն.դրամ զուտ շահույթով, գրանցելով տարեկան 16% աճ, իսկ 4-րդ եռամսյակում` 17 անգամ կամ 407.5 մլն.դրամ:
Նշենք, որ ՙԶարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց:Այս 22 տարիների ընթացքում Բանկն ապացուցել է շուկայում իր կայացվածությունը, կուտակել է փորձ և արհեստավարժություն, վաստակել է հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը 2013 թվականի ընթացքում իր հաճախորդներին առաջարկելու է սպասարկման առավել բարենպաստ պայմաններ, նոր ծառայություններ և շարունակելու է մոտենալ իր հաճախորդներին` նոր մասնաճյուղերի բացման միջոցով: