Երեքշաբթի, 5 Փետրվարի 2013 22:05
Հայաստանի բանկերում երկարաձգված վարկերի ծավալը 4-րդ եռամսյակում աճել է 78.6%, իսկ ժամկետանց վարկերը նվազել են 31.2%
ԱրմԻնֆո. Հայստանի բանկեր վարկային ներդրումները 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 4,6%, իսկ միայն դեկտեմբերին` 2.5%, կազմելով 2013 թվականի հունվարի 1-ին` 1.6 տրլն. դրամ ($ 3.941 մլրդ): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 24.5%: Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1,528 տրլն.դրամ, 4-րդ եռամսյակում աճելով 3.4%, իսկ միայն դեկտեմբերին` 1.1% է, իսկ տարեկան աճը կազմել է 22.2%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (բացառությամբ երկարաձգված եւ ժամկետանց վարկերի), դրամային վարկերը կազմել են 35.5% կամ 543 մլրդ դրամ, իսկ արտարժույթային վարկերը` 64,5% կամ 984,8 մլրդ դրամ: ՀՀ դրամով վարկավորումը հաշվետու եռամսյակում աճել է 2%, իսկ միայն դեկտեմբերին` 1.7%, տարեկան աճը` 12.6%: Արտարժույթով վարկավորման եռամսյակային աճը է կազմել է 3%, դեկտեմբերին` 0.7%, իսկ տարեկան աճը` 28,2%:
Վարկերի կազմում 2013 թվականի հունվարի 1 - ին, երկարաձգված վարկերի բաժինը կազմել է 3.4% կամ 54.3 մլրդ դրամ, 3-րդ եռամսյակի 2%-ի կամ 30.4 մլրդ դրամի փոխարեն և դեկտեմբերի 1-ի 2% -ի կամ 31.2 մլրդ դրամի փոխարեն: Ընդ որում, ժամկետանց վարկերի բաժինը 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է 0,5% կամ 8.6 մլրդ դրամ, 2012 թվականի 3-րդ եռամսյակի կամ 0.8%-ի կամ 12.5 մլրդ դրամի փոխարեն և դեկտեմբերի 1-ի 0.5%-ի կամ 5.8 մլրդ դրամի փոխարեն:
Երկարաձգված վարկերի ծավալը 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 78,6%, իսկ ժամկետանց վարկերը նվազել են 31.2%, ընդ որում, երկու դեպքում էլ դինամիկան ապահովվել է կարճաժամկետ վարկերի միջոցով: Այսպես, երկարաձգված վարկերի կազմում կարճաժամկետ վարկերը կազմել են 86.5%, կամ 47 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի կազմում դրանց բաժինը եղել է 97.7% կամ 8.4 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, դրամով վարկերի տոկոսադրույքները Հայստանում 2012 թվականի 4-րդ եռամսյակում նվազել է 0.42 կետով, իսկ անկումը դեկտեմբերին 1.05 կետով, իսկ մեկ տարում` 1.7 կետով, կազմելով 15.99 %: