Երեքշաբթի, 5 Փետրվարի 2013 22:32
Համախառն միջազգային պահուստները 2012 թվականին նվազել են 1.9 մլրդ դոլարով, մինչեւ 1,8 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2012 թվականին նվազել է 6.9%, տարեվերջին կազմելով $ 1,799 մլրդ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2011 թվականի սկզբի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 3.6%:
Համախառն արտաքին ակտիվների տարեկան անկումը պայմանավորված է եղել Կենտրոնական բանկի արտարժութային ակտիվների 8.5% նվազումով, մինչեւ $ 1,767 մլրդ, ընդ որում, 2011 թվականի սկզբի համեմատ ԿԲ ակտիվները կրճատվել են 5.4%: Ըստ աղբյուրի, փոխառության հատուկ իրավունքների չափերը ԱՄՀ կազմում 2012-ին կրճատվել են 14.5%, մինչեւ 31.7 մլն SDR, իսկ 2011 թվականի սկզբի համեմատ աճել են 44,7%: Նշենք, որ Հայաստանի միջազգային պահուստներում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է դեռեւս 2003 թվականի դեկտեմբերին: