Չորեքշաբթի, 6 Փետրվարի 2013 16:37
ՎՏԲ-Հայաստան Բանկի վերակառուցված`ՙՄասիս՚ և ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղերն սկսում են գործել նոր ձևով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի մարզային, վերակառուցված` ՙՄասիս՚ և ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղերը տեխնիկապես և տեխնոլոգիապես ամբողջությամբ արդիականացվել են: Այս երկու նորացված մասնաճյուղերի բացման արարողությանը նման հայտարարությամբ է հանդես եկել Բանկի ղեկավար Յուրի ուսևը: Նա մասնավորապես նշել է, որ բանկի մասնաճյուղերի ցանցի վերկառուցման ծրագիրը, որը մեկնարկել է անցյալ տարի, բանկի առանցքային խնդիր է հանդիսանում նաև 2013 թվականին: ՙԱյսուհետ բանկի նորացված մասնաճյուսերի հաճախորդներն ազատ մուտք կունենան դեպի բանկի անսահմանափակ հնարավորությունները՚,-նշել է Բանկի ղեկավարը:
Բանկի մանրածախի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Խաչատրյանն էլ իր հերթին նկատել է, որ բանկի բոլոր արդիականացված մասնաճյուղերում ներդրված է էլեկտրոնային հերթի համակարգ, ինչը զգալիորեն արագացնում է հաճախորդների սպասարկման արագությունը: Բանկերում ստեղծված են սպասարկման առանձնացված, հարմարավետ գոտիներ, որոնք թույլ կտան առավելապես բարելավել սպասարկման որակը: Իսկ Բանկի նորացված մասնաճյուղերի դիզայնը համապատասխանեցված է ՎՏԲ-Հայաստանի Բանկի կորպորատիվ ոճին:
Թե Մասիսում, և թե Եղեգնաձորում տեղական իշխանությունները, ի դեմս քաղաքապետերի, Բանկի ղեկավարությանն են հղել իրենց շնորհավորանքները, նկատելով, որ մասնաճյուղերի նորացումը, ինչպես նաև դրանց ընդլայնումը այդ քաղաքներում լուծում է նաև աշխատատեղերի հետ կապված հարցեր: