Շաբաթ, 9 Փետրվարի 2013 16:22
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 6,4 տոկոսով` ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալի 41,3 տոկոսով անկման պայմաններում
ԱրմԻնֆո. Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ (մեկ շաբաթվա ընթացքում 6,4 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 34.8 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա ընթացքում 41,3 տոկոս անկում):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,538,948 ԱՄՆ դոլար 405.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,891,180 ԱՄՆ դոլար 406.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել 6,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,680,378 EUR 548.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,878,908 EUR 551,61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 478,502,176 ՌԴ ռուբլի 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,314,022 ՌԴ ռուբլի 13.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: