Երկուշաբթի, 11 Փետրվարի 2013 21:54
Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 7 տոկոսով, մինչեւ 168.5 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 7%, մինչեւ 168.5 մլրդ.դրամ կամ $ 417,5 մլն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
ԿԲ տվյալներով, վարկային ընկերությունների միջոցները նոստրո հաշիվներում չորրորդ եռամսյակում կրճատվել են 35.2%, մինչեւ 3.8 մլրդ դրամ ($ 9.4 մլն): Բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներն աճել են 8.2%, մինչեւ 44,7 մլրդ դրամ ($ 110.7 մլն): Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 77,9 մլրդ դրամ ($ 193 մլն), հաշվետու եռամսյակում աճելով 12.2%: Կորպորատիվ վարկավորումը IV եռամսյակում աճել է 6.5%, մինչեւ 23,5 մլրդ դրամ ($ 58.2 մլն): Վարկային ընկերությունների հետ փոխկապակցված անձինք IV եռամսյակում վերցրել են 3.5 մլրդ դրամ ($ 8.7 մլն) վարկեր, եռամսյակային անկումը` 0.7%: Կանխիկ դրամական միջոցները եռամսյակում կրճտվել են 29.5%, հունվարի 1-ին կազմելով 312.3 մլն դրամ ($ 773.8 հազ.): Լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալը եռամսյակում աճել է 0.6%, մինչեւ 8.3 մլրդ դրամ ($ 20.6 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերությունների եւ 100 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ Հայաստանում կա 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3-լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեքի հատվածում, դրանք են` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚, ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚ եւ ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ընկերությունը: