Հինգշաբթի, 14 Փետրվարի 2013 18:30
ՙԿոնվերս գոլ՚ մրցանակաբաշխություն Կոնվերս Բանկի VISA քարտապանների համար
ԱրմԻնֆո. Փետրվարի 15-ին Երևանի ժամանցային կենտրոններից մեկում Կոնվերս Բանկն անց է կացնում մրցանակաբաշխությունª Կոնվերս գոլ ակցիայի շրջանակներում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, ամենաշատ "գոլեր" հաջողվել է հավաքել Կոնվերս Բանկի ակտիվ քարտապան Արման Միրզոյանին, ով կստանա գլխավոր մրցանակըª երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և կստանա հնարավորություն դիտելու էլ-կլասիկոնª "Ռեալ Մադրիդ - Բարսելոնա" ֆուտբոլային խաղըª 2013թ. մարտի 2-ին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապաններըª սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ և վզկապներ: Միջոցառումը կընթանա սպորտային անմիջական միջավայրում: Մասնակիցները հնարավորություն կունենան անվճար օգտվելու ժամանցային կենտրոնի խաղային հնարավորություններից:
Հիշեցնենք, որ ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս բանկի VISA քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 "գոլ":
Նշենք, որ դեռևս շարունակվում է Մաստեր Վոյաժ ակցիանª նախատեսված Կոնվերս Բանկի Մաստերքարտ և Մաեստրո քարտապանների համար: Այս ակցիայի հաղթողներին սպասվում է ուղևորություն դեպի Թաիլանդ: Կոնվերս Բանկի քարտերը նաև մասնակցում են "Կոնվերս Միավորներ" ծրագրին, երբ անկանխիկ գործարքներից կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում ենթակա են փոխանակման տարատեսակ նվերների հետ: Միևնույն ժամանակ Կոնվերս Բանկի քարտերը հնարավորություն են տալիս օգտվելու զեղչերիցª տարբեր առևտրի և սպասարկման կետերում: