Հինգշաբթի, 14 Փետրվարի 2013 18:31
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Երևանի բոլոր մասնաճյուղերն այսուհետ կտրամադրեն Պարզ-Արագ քարտային վարկեր
ԱրմԻնֆո. Հաշվի առնելով Պարզ-Արագ քարտային վարկատեսակի նկատմամբ բնակչության մեծ հետաքրքրությունն` ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 14-ից Պարզ-Արագ քարտային վարկերը տրամադրել ոչ միայն ՙԲաղրամյան՚ և ՙԱրաբկիր՚ մասնաճյուղերում, այլ նաև` ՙՇենգավիթ՚, ՙԿենտրոնական՚, ՙՆոր-Նորք՚ և ՙԴավթաշեն՚ մասնաճյուղերում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նման կերպ Բանկը փորձել է Երևան քաղաքի տարբեր համայնքների բնակիչների համար վարկատեսակից օգտվելն էլ ավելի հասանելի դարձնել:
ՙԵրևան քաղաքի բազմաբնակարան շենքերում բնակարան ունեցող բոլոր անձինք, ովքեր ցանկանում են շատ արագ, առանց ավելորդ թղթաբանության և եկամուտները հաստատող փաստաթղթի ստանալ վարկ, կարող են օգտվել տվյալ վարկատեսակից: Վարակռուները կարող են ստանալ նվազագույնը 500,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով վարկ, որի գումարը կարող են օգտագործել ցանկացած նպատակով: Հաճախորդը վարկ ստանալու համար չի ներկայացնում եկամուտները հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, միայն գրավադրելով անշարժ գույքը, ստանում է պահանջվող վարկը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՚,- նշեց
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 31.12.2013թ.դրությամբ Անելիք Բանկը սպառողական վարկերի ծավալով գտնվում է առաջատարների հնգյակում, գրանցելով 20.9% աճ, մինչև 3.3 մլրդ.դրամ: Բանկի վարկային քարտերի վրայի միջոցները նշված ժամանակահատվածում աճել են մոտ 19.9%, մինչև 355.3 մլն.դրամ: Ընդհանուր առմամբ, բանկի կողմից ֆիզիկական անձանց վաչկավորման ծավալները հասել են 12.4 մլրդ.դրամի ¥2012 թվականին աճելով 19%¤ կամ վարկային պորտֆելի 32.4%-ը: Նշենք, որ ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ բաժնետերերն են` լիբանանյան CreditBank-ը` 89.95% և բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05%: Ներկայումս Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: