Ուրբաթ, 15 Փետրվարի 2013 19:30
Ֆինանսների նախարարություն. Հայաստանն առայժմ պատրաստ չէ անցնել պարտադիր բուժապահովագրության
ԱրմԻնֆո. Հայաստանն առայժմ պատրաստ չէ անցնել պարտադիր բուժապահովագրության (ՊԲԱ): Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը` մեկնաբանելով Հայաստանում ՊԲԱ ներդրման ձգձգման պատճառները:
Նախարարն, այդուհանդերձ, ընդգծել է, որ համապատասխան գերատեսչությունները ջանասիրաբարի աշխատում են ՊԲԱ ներդրման համար անհրաժեշտ հիմք ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես, ինչպես նշել է աբրիելյանը, երկրում առայժմ չկան պարտադիր բուժապահովագրության իրացման մեխանիզմներ, հստակեցված չեն ֆինանսավորման մեխանիզմները, չկան նաև մի շարք մասնագիտացված ինստիտուտներ, որոնք կոչված են համակարգելու ՊԲԱ համակարգում ներգրավված կառույցների աշխատանքը:
Նախարարն ավելացրել է, որ սոցիալական փաթեթի պետական ծրագիրը բյուջետային հիմնարկների աշխատակիցներին թույլ կտա իմաստավորել ՊԲԱ համակարգի գործուենության սկզբունքներն ու առանձնահատկությունները:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի՚ տվյալներով, 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունները կամավոր բուժապահովագրության գծով հավաքագրել են 11.8 մլրդ դրամի ապահովագին, որոնց հիմնական մասը բաժին է ընկել սոցիալական փաթեթի պետական ծրագրի շրջանակում ապահովագրողների հավաքած ապահովագներին: