Շաբաթ, 16 Փետրվարի 2013 16:53
ԱԶՍԲ, ՎԶԵԲ և ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում բացվել է ՆատՖուդ ընկերության ժամանակակից գործարանը
ԱրմԻնֆո. Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում բացվել է ՆատՖուդ ընկերության մսի ժամանակակից գործարանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, գործարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Աղբյուրի համաձայն, գործարանի բացումը հնարավոր դարձավ ի շնորհիվ Առևտրի եւ զարգացման Սևծովյան բանկի (ԱԶՍԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՎՏԲ-Հայաստան Բանկի կառուցողական համագործակցության, որոնք լրացուցիչ ֆինանսավորում են տրամադրել, ինչպես նաև վերակազմավորել նախկինում տրամադրված վարկերը: Իրենց հերթին, Հայաստանի իշխանությունները շարունակական աջակցություն են ցուցաբերել այս ծրագրի իրականացման համար:
Ժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցած գործարանը կպատրաստի տարատեսակ բարձրորակ մսային սննդամթերք, ինչպես տեղական, այնպես էլ արտահանման շուկաների համար: ՆատՖուդ ընկերության գործարանը կնպաստի մսի արդյունաբերության ոլորտում մրցունակության աճին և կստեղծի լրացուցիչ նոր աշխատատեղեր երկրում:
Նշենք, որ ՆատՖուդ ընկերությունը հանդիսանում է մսամթերքի վերամշակման մասնավոր ընկերությունը, որը մասամբ պատկանում է Հենրիխ Զախարյանցին, հայտնի հայ գործարարին: ՎԶԵԲ-ը ունի փոքր մասնաբաժին ընկերությունում:
Հիշեցնենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ԱԶՍԲ) միջազգային ֆինանսական հաստատությունն է, հիմնադրված Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Վրաստանում, Հունաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ուկրաինայում: ԱԶՍԲ գլախամսերը գտնվում են Սալոնիկում, Հունաստանում: ԱԶՍԲ - ն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության ապահովմանը տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ ծրագրերին և առևտրի ֆինանսավորում հանրային եւ մասնավոր հատվածներին իր անդամ երկրներում: Լիազոր բանկի կապիտալն SDR 3 մլրդ է (մոտ. EUR 3.5 մլրդ): ԱԶՍԲ - ն գնահատվել է երկարաժամկետ ՙA-՚ Poor’s-ի կողմից և ՙA3՚ կողմից Moody կողմից:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), գործում է 64 երկրներում: Այն միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը նպաստում է Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և դրա սահամաններից դուրս նախագծերի իրականացմանը: Ներդրումները հիմնականում մասնավոր հատվածի հաճախորդների համար են, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից: ՎԶԵԲ - ը գործել է Հայաստանում դեռ երկրի անկախության օրվանից և ներդրել է ավելի քան 613 մլն.եվրո:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: