Շաբաթ, 16 Փետրվարի 2013 17:24
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերը կրճատվել են 24%, իսկ ԱՄՆ դոլարով վարկերն աճել են 12.3%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥փետրվարի 4-10-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 24 անգամ¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.1 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 12.3 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 29-ից փետրվարի 11.15-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85.3 մլն.ԱՄՆ դոլար, 406 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86.1 մլն. ԱՄՆ դոլար, 407.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 4.9 մլն.եվրո 543.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 13.9 մլն.եվրո, 546.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 527.6 մլն. ռուբլի, 13.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 84.4 մլն. ռուբլի 13.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 11-15-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.85 մլն.դոլար 406.64 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 17.49 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է փետրվարի 11-ին` 4.8 մլն.դոլար, իսկ փետրվարի 14-ին` 4.4 մլն.դոլար: Փետրվարի 11-15-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: