Երեքշաբթի, 19 Փետրվարի 2013 18:42
ՙԱրցախ ՀԷԿ՚-ի արտարժութային պարտատոնսերը ցուցակվել են բորսայում
ԱրմԻնֆո. Ս.թ. փետրվարի 15-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակել է ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ընկերության 6 հազ.ԱՄՆ դոլար ծավալով, 10% եկամտաբերությամբ և 3 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի էր ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 5-18-ը: Թողարկման մասին որոշումն ընկերության տնօրենների Խորհուրդն ընդունել էր 2012 թվականի օգոստոսի 9-ին: Թողարկման պրոսպեկտը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել էր 2012 թվականի նոյեմբերի 28-ին: Պարտատոմսերը կշրջանառվեն բորսայական Bbond ցուցակում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը, շուկայից ներգրաված միջոցներն ընկերությունը նախատեսում է ուղղել բանկային վարկերի վերաֆինանսավորմանը, ինչպես նաև 4.2 ՄՎտ հզորությամբ նոր փոքր ՀԷԿ-երի շինարարությանը:
2013թ.-ի փետրվարի 15-ից ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:
Նշենք, որ ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր: ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.-ինª առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, և այնուհետև հաջողությամբ տեղաբաշխեց բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ: