Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2013 18:11
Ամերիաբանկի նորաբաց ՙՍայաթ-Նովա՚ մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք): Ինչպես մասնաճյուղի բացմանը հայտարարել է Բանկի Տնօրինության Նախագահ-լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, նորաբաց ՙՍայաթ-Նովա՚ մասնաճյուղում ևս ներդրել է առաջադեմ ու ժամանակակից տեխնիկական միջոցներ:
Աղբյուրի համաձայն, կապը Բանկի գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է online ռեժիմով: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:
Մինչև 2013 թվականի ապրիլի 12-ը ՙՍայաթ-Նովա՚ մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ, մասնավորապես` նոր ֆիզիկական անձի հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում ՙonline Ameriabank՚ համակարգին, նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում կազմակերպության երեք ղեկավարներին վարկային քարտի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընդ որում, քարտի տեսակը որոշվում է ելնելով վարկային սահմանաչափից` ըստ սահմանված պայմանների, Business քարտի տրամադրում մեկ տարի անվճար սպասարկմամբ և ՙՀԾ Բանկ-Հաճախորդ՚ կամ ՙonline Ameriabank՚ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ, մեկ տարով անհատական պահատուփերի նոր պայմանագիր կնքելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատական պահատուփերի տրամադրում սահմանված սակագներից 50% զեղչով:
Նշվում է, որ Բանկն առաջարկում է չորս չափի պահատուփ, այդ թվում և էքստրա մեծ: Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է անվտանգության ժամանակակից համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով: Մասնաճյուղն իր հարմարավետ դիրքի, ընդարձակ տարածքի, ժամանակակից տեխնիկական հագեցվածության ու պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով ապահովում է հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմաններ:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկություններ: