Ուրբաթ, 22 Փետրվարի 2013 15:48

Բանկային մանրածախի շուկայում մրցակցության աճի պայմաններում տոկոսադրույքների նվազումն անխուսափելի է


ԱրմԻնֆո. Անելիք Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Բանկի մաժորիտար բաժնետերը, ի դեմս լիբանանյան CreditBank s.a.l-ի, 2012 թվականի երկրորդ կիսամյակում իր բաժնեմասը հասցրեց 89,5 տոկոսի, ինչը փոփոխեց Անելիք Բանկի սեփականատերերի կազմը: Հետևաբար, պատրաստվո՞ւմ է արդյոք բանկն իրականացնել լրացուցիչ կապիտալիզացիա: Եթե այո, ապա ինչպե՞ս (թողարկմա՞ն, թե՞ ուղղակի ներդրումների ճանապարհով), ի՞նչ ծավալներով, և ե՞րբ: Ի՞նչպես դա կանդրադառնա ընդհանուր կապիտալի կազմի վրա:

Լրացուցիչ կապիտալիզացիան հայկական բանկերի համար, առաջին հերթին, ժամանակի հարց է: Այն ժամանակ, երբ բնակչության ավելի մեծ մասն ավելի է սկսել օգտվել բանկային ծառայություններից, երբ բանկային ծառայություններն իրենց քանակով և բազմազանությամբ ավելի են ընդլայնվում, երբ մրցակցությունը բանկերի միջև մեզ ստիպում է մշտապես կատարելագործել տեխնոլոգիաները և բիզնես գործընթացները, և եթե հաշվի առնենք, որ կապիտալիզացիայի մակարդակը Հայաստանի բանկային համակարգում դեռևս, հարաբերականորեն, անբավարար է, ապա կապիտալիզացիայի մեծացումը, գործնականում, ցանկացած առողջ բանկի, այդ թվում նաև Անելիք Բանկի, համար, համակարգային և պարբերական հարց է:

Բանկը դանդաղեցրել է վարկավորման տեմպերը, հիմնական շեշտը դնելով ֆիզիկական անձանց վարկավորման վրա: Հատկապես ինչպիսի՞ բանկային մանրածախ պրոդուկտներն են ակտիվացել բանկի կողմից և ե՞րբ է բանկը մտադիր վերականգնել կորպորատիվ վարկավորման տեմպերը:

Թույլ տվեք չհամաձայնվել հարցի ձևակերպմանը: Բանկը չի դանդաղեցրել վարկավորման տեմպերը, այլ պարզապես, ճշգրտումներ է մտցրել վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման և ձևավորման մեջ, որտեղ խոշոր կորպորատիվ հաճախորդների մասնաբաժինը կնվազի, բնական է՝ որոշակի շրջանակներում: Անելիք Բանկը, ինչպես և անցյալում, դիրքավորվում է որպես այնպիսի բանկ, որի հիմնական նպատակը փոքր և միջին բիզնեսի վարկավորումն է: Ինչ վերաբերվում է մասնավոր անձանց վարկավորմանը, ապա ներկայումս բանկի վարկային պրոդուկտների «արսենալում» առկա են սպառողական վարկերի բոլոր տեսակները: Դրանք հիփոթեքային վարկերն են, ավտովարկերը, ուսանողական վարկերը, ապրանքների ձեռքբերման վարկերը և այլն:

Վերջին տարիներին ինչպե՞ս է փոփոխվել բանկի մանրածախ վարկավորման կառուցվածքը: Այս առումով ի՞նչ կասեիք բանկային համակարգի վերաբերյալ, ընդհանրապես: Դեպի ո՞ր կողմ կընթանա «ռիթեյլը» առաջիկայում, և դրա հետ կապված ինչպե՞ս կփոփոխվեն «ռիթեյլ» պրոդուկտների տոկոսադրույքները:

Տարեցտարի «ռիթեյլը» մեր բանկում, ինչպես նաև բանկային համակարգում, աճում է: Եվ դա ունի իր տրամաբանական հիմնավորումը, այն առումով, որ բանկերի նկատմամբ բնակչության վստահությունն աճում է: Կարծում եմ, որ ծառայությունների ծավալների և բազմազանության աճի միտումները կպահպանվեն, իսկ տոկոսադրույքները, ինչպես ցանկացած մրցակցության դեպքում, կունենան նվազման միտումներ:

Պլաստիկ քարտերով ի՞նչ հետաքրքիր նախագծեր են արդեն գործում, ինչպես նաև նախատեսվում բանկում: Ինչպիսի՞ պլաններ կան ընթացիկ տարում այս ուղղությամբ: Մտադի՞ր եք արդյոք ակտիվորեն աշխատել վարկային քարտերով:

2012 թվականին բանկն ակտիվ քաղաքականություն էր իրականացնում պլաստիկ քարտերի շուկայում և իր հաճախորդներին ուրախացրեց երկու նոր քարտային՝ ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC և «Հոգատար» ArCa Classic պրոդուկտներով: Բանկին հաջողվեց ներդնել նաև ամենամեծ դիսկոնտային ցանցը, անկանխիկ վճարումներ կատարելիս քարտապաններին տրամադրելով մինչև 50 տոկոս զեղչեր, ավելի քան 500 խանութներում և սպասարկման կետերում: Դրա հետևանքով, 2012 թվականին բանկի ակտիվ քարտապաների թիվն ավելացավ 20 տոկոսով, քարտերով գործառնությունների ծավալը՝ մոտ քառորդով, իսկ POS-թերմինալներով գործարքները՝ մինչև 30 տոկոս: 2013 թվականին նախատեսում ենք ներդնել նոր, հետաքրքիր, քարտային պրոդուկտներ, որոնք կունենան ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային ուղղվածություն:

Ժամկետային ավանդների աճին զուգահեռ նկատվում է նաև ցպահանջ պարտավորութոյւնների որոշակի անկում: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ե՞րբ է բանկն ակնկալում վերականգնել աճի նախկին տեմպերը:

Նկատված դինամիկան հիմնականում պայմանավորված է նրանով, որ առաջարկվել է ժամկետային պրոդուկտների մեծ բազմազանություն, որոնց պայմանները մրցակցում են մեր իսկ ցպահանջ պրոդուկտների պայմանների հետ: Բնական է, որ արդյունքում տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխում՝ մի ուղղությունից մյուսը: Դրա հետ մեկտեղ, կցանկանայի ուշադրությոն հրավիրել ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների բավականին լավ դինամիկայի վրա, ինչը, մրցակցային ավանդային պրոդուկտներից բացի, պայմանավորված է նաև սպասարկման բարձր որակով:

Վերջին տարիներին ավելանում են ժամկետանց վարկերը, ինչը, հավանաբար, ունի նաև օբյեկտիվ պատճառներ (գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը): Բանկի կողմից ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում վարկային պորտֆելի բարելավման ուղղությամբ և ե՞րբ սպասել էական առողջացմանը:

Այստեղ ճշմարտություն կա: Ավելին, վստահ եմ, որ ճգնաժամը դեռ չի անցել, բայց հուսով եմ, որ մենք գտնվում ենք վերելքի փուլում: Բանկի ժամկետանց վարկերի հիմնական բաժինը դրանք այն վարկերն են, որոնք պրոբլեմային դարձան հատկապես ճգնաժամի հետևանքով: Վարկային պորտֆելի բարելավման ուղղությամբ մենք ընդունեցինք վարկավորման ավելի կոնսերվատիվ քաղաքականություն՝ համապատասխան դիվերսիֆիկացումով: Պրոբլեմային վարկերի վերադարձի հարցը բանկը լուծում է պարտատերերի հետ ամենօրյա գործունեության ճանապարհով, օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեթոդներով: Ես շատ եմ հավատում, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի 2013 թվականաին լուծվի ժամկետանց վարկերի մեծ մասի հարցը, նվազագույնի հասցնելով դրանց տեսակարար կշիռը վարկային պորտֆելում:

Ինչ-որ սկզբունքային փոփոխություններ արդյո՞ք զգում ենք փոքր և միջին բիզնեսի վարկավորման շուկայում: Ձեր գնահատականները՝ աճի տեմպերին և զարգացման միտումներին:

ՓՄՁ վարկային շուկայում ամենասկզբունքային փոփոխությունն այդ հատվածի կրեդիտորների թվի աճն է, ի դեմս ֆինանսական կառույցների (բանկեր, վարկային կազմակերպություններ) իսկ, որպես հետևանք, նրանց միջև մրցակցության կոշտացումը: Երկրորդ փոփոխությունը ՓՄՁ խոշորացումն է, ինչն էլ իր հերթին բարձրացնում է պահանջվող վարկի նկատմամբ պահանջները: Կցանկանայի նշել նաև գործող վարկային ծրագրերի բազմազանությունը, որոնց մի մասը, ունենալով որոշակի նպատակային ուղղվածություն, վերջին հաշվով, նախատեսված է ՓՄՁ վարկավորմանը: Հաշվի առնելով, որ ՓՄՁ հանդիսանում է տնտեսության հիմնադիր բաղադրիչներից մեկը, ապա դրա զարգացումը պետք է լինի անխուսափելի, ունենալով արտակարգ կարևոր նշանակություն: Անելիք բանկը կձգտի դինամիկ ձևով մեծացնել այդ ոլորտի վարկավորման տեմպերը:

Զգացվո՞ւմ է արդյոք վարկավորման ծրագրերի բազմազանության պակաս:

Չէի ասի, որ գոյություն ունի վարկավորման ծրագրերի բազմազանության պակաս.Վարկավորման բոլոր ծրագրերն էլ, գործնականում, ընդգրկում են վարկավորվող ձեռնարկությունների գործունեության բավականին լայն հատվածներ: Ինչպես արդեն նշեցի, կան նպատակային, բավականին հետաքրքիր և ինովացիոն ծրագրեր, որոնք նույնպես նպատակաուղղված են ՓՄՁ ֆինանսավորմանը:

Բանկը նախատեսո՞ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում, և ո՞ր ուղղությունների վրա կդրվի շեշտը՝ մայրաքաղաքի՞, թե՞ մարզերի:

Մենք դիրքավորվում ենք որպես «քաղաքային բանկ», սակայն մեր ներկայությունը մշտապես ընդլայնում ենք նաև մարզերում: Ցանկացած բանկի բիզնես-պլանով նախատեսվում է, այսպես կոչված, օպորտունիստական տարր, որը նախատեսվող փուլի շրջանակներում ենթադրում է ճկուն փոփոխություն՝ պլանավորվածից դուրս հեռանկարային փոփոխութոյւնների ի հայտ գալու դեպքում, կապված շուկայական իրավիճակի, նոր գործընկերների, նոր նախագծերի և հնարավորոթյունների առաջացման հետ: Փորձը ցույց տվեց, որ մասնաճյուղերի որոշակի քանակի հասնելուց հետո, հետագայում, մասնաճյուղերի ցանցի զարգացումը նպատակահարմար է դառնում միայն իրավիճակային ռազմավարության շրջանակներում:

Ցանկանում եմ նշել, որ գործարկեցինք մասնաճյուղերի ցանցի կառավարման օպտիմալացման նախագիծը, ինչը ենթադրում է գործառնական և աջակցման ֆունկցիաների ճարտարապետության փոփոխություն: Մինչև տարեվերջ Գլխամասային Բանկում կկենտրոնացվի բանկային ընդհանուր ֆունկցիաների ու ծառայությունների մեծ մասը, ինչպիսիք են, օրինակ, HR և իրավաբանական ծառայությունների, հաշվապահության, տնտեսական ապահովման, քարտային սպասարկման ֆունկիաները: Այդ ֆունկցիաների մի մասն արդեն տեղափոխվել է, իսկ մնացածը կտեղափողվի մինչև տարեվերջ: Արդյունքում, մենք մտադիր ենք առավելագույն ձևով կենտրոնացնել ընդհանուր բանկային աջակցման ֆունկցիաները, մասնաճյուղերից դրանք տեղափոխելով և բարձրացնելով Գլխամասային Բանկի մակարդակի: Դա արվում է մասնաճյուղերի գործունեությունը հաճախորդների սպասարկման, ինչպես նաև սերվիսի որակի վրա առավելագույն ձևով կենտրոնացնելու նպատակով:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.12.2025
RUB4.770.02
USD381.50-0.07
EUR447.27-0.16
GBP509.420.60
CAD276.890.03
JPY24.48-0.06
CNY54.180.01
CHF479.870.81