Ուրբաթ, 22 Փետրվարի 2013 20:28
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն միացել է ՙՍոցիալական փաթեթ՚ ծրագրին
ԱրմԻնֆո. Սույն թվականի փետրվարի 22-ից ՙՍոցիալական փաթեթ՚ ծրագրի բոլոր շահառուները կարող են իրենց հաշիվները բացել ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ում: Հաճախորդները, ՙՍոցիալական փաթեթի՚ հաշիվը բացելով ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ում, կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից` առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի մարման ամսական վճարներ, ուսման վճարներ, հանգստի հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, այնպես էլ Բանկի կողմից ընձեռած հավելյալ հնարավորությունից` ստանալ հաշվի դրական մնացորդի դիմաց եկամուտ և օգտվել այլ առավելություններից:
ՙՇատ շուտով հաճախորդները բացի վերը նշված առավելություններից, բացելով իրենց ՙՍոցիալական փաթեթի՚ հաշիվները ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ում, կկարողանան օգտվել արտոնյալ վարկավորման, ինչպես նաև այլ հնարավորություններից, որոնք դեռևս մշակման փուլում են՚, - նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Բիզնեսի զարգացման և մասնաճյուղերի կոորդինացման վարչության պետի տեղակալ Լևոն Թումանյանը: