Շաբաթ, 23 Փետրվարի 2013 17:55
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերն աճել են 18.6%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերը` 32%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥փետրվարի 11-17-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 18.6%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 32%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 18-22-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67.2 մլն.ԱՄՆ դոլար, 406.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 74.1 մլն. ԱՄՆ դոլար, 407.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 4.4 մլն.եվրո 540.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 9.1 մլն.եվրո, 543.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 475.6 մլն. ռուբլի, 13.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 81.1 մլն. ռուբլի 13.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 18-22-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 500 հազ.դոլար 407.50 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 4 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է փետրվարի 21-ին 1.7 մլն.դոլար: Փետրվարի 20-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել: Փետրվարի 18-22-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: