Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2013 16:53
IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին բարելավել փոքր և միջին ձեռնարկություններին տրադամրվող ֆինանսական ծառայությունները
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին ընդլայնել իր կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրադամրվող ֆինանսական ծառայությունների ցանկը` նպաստելով Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր հատվածի զարգացմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, IFC-ն աջակցություն կցուցաբերի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին համապատասխան ֆինանսական գործիքների և ծառայությունների մշակման հարցում:
Աղբյուրի համաձայն, IFC-ն նաև կօժանդակի բանկին ներդնել ռիսկերի գնահատման մեխանիզմներ, ինչը հնարավորություն կընձեռի մեծացնել բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերի ծավալը:
ՙՄեր գործընկեր IFC-ի հետ այս նոր համագործակցության շրջանակներում մենք հույս ունենք նշանակալից առաջընթաց արձանագրել` փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրելով իրենց պահանջներին համապատասխան ֆինանսական ծառայություններ՚, - ասաց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի լխավոր գործադիր տնօրեն Ստեփան իշյանը:
ՙԱշխատատեղերի ստեղծման գործընթացում հիմնական խոչընդոտն է վարկավորման հասանելիության բացակայությունը, դա հատկապես վերաբերում է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Մասնագիտացած լինելով փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բանկային ծառայությունների ոլորտում` IFC-ին, բանկի հետ համագործակցության շնորհիվ, կնպաստի բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր՚ - ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերի ֆինանսական վարկնիշները՚ եռամսյակային տեղեկագրի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի վարկային պորտֆելը 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է 170.8 մլրդ.դրամ ¥2 տեղ, գրանցելով տարեկան 10.4% աճ¤, այդ թվում, բանկի կորպորատիվ պորտֆելը կազմել է 79.6 մլրդ.դրամ կամ վարկային ընդհանուր պորտֆելի 46.6%-ը: ՓՄՁ պորտֆելը կազմել է 59.1 մլրդ.դրամ:
Այն պահից, երբ 1995 թվականին Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 244 մլն.դոլար 40 ծրագրի իրականացման համար արդյունաբերության հիմնական ոլորտներում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության: IFC-ին խորհրդատվական ծառայություններ է իրականացնում ծրագրերի միջոցով` ուղղված սննդամթերքի անվտանգությանը, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Կազմակերպությունն օգնում է զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, և մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում: 2012 ֆինանսական տարում մասնավոր հատվածին օգնել է օգտագործել իրենց ներուժը ստեղծելու աշխատատեղեր, խթանել նորարարությունը և աջակցել աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը, հասցնելով մեր ներդրումները ռեկորդային շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի: