Երկուշաբթի, 25 Փետրվարի 2013 16:56
2013 թվականի համար ՀՀ ԿԲ կանխատեսում է 4.7-5.7% տնտեսական աճ
ԱրմԻնֆո. 2013 թվականի համար ՀՀ ԿԲ կանխատեսում է 4.7-5.7% տնտեսական աճ (30% հավանականությամբ, իսկ 90% - հավանականությամբ` 3,1-7,9%), նախկինում կանխատեսված 5-6%-ի փոխարեն: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, կանխատեսումը հիմնված է սպասվող մակրոտնտեսական տվյալների և աճի ինչպես նաև ներքին պահանջարկի հնարավոր դանդաղեցման հիման վրա:
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընթացիկ տարում սպասում է արդյունաբերական հատվածի 7.9% աճ, նախորդ` 8-10%-ի փոխարեն: Այդ աճը կապահովվի հզոր արտահանման ներուժ ունեցող ոլորտների (հանքարդյունաբերություն, մետալուրգիա, սնունդ և խմիչք, դեղագործություն,էներգետիկա և այլն), արտադրական կարողությունների աճի շնորհիվ: Շինարարության ոլորտում աճն ակնկալվում է 2.5-4.5%, որը պայմանավորված է էներգետիկ և գյուղատնտեսական, տրանսպորտի և վերամշակող ոլորտներում շինարարության աճով: Կենտրոնական բանկը շինարարության հատվածում ակնկալում է հավասարակշռված ռիսկեր, ինչը պայմանավորված է խոշոր շինարարական նախագծերի արագ իրականացումով, որոնք ուղղված են ճանապարհների և ենթակառուցվածքների բարելավմանը: Ծառայությունների ոլորտում ակնկալվում է բարձր աճ, հիմնականում տրանսպորտի և կապի, ֆինանսական միջնորդության, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում: Այդ աճը կձևավորվի 4.2 - 6.2% սահմաններում, նախկինում կանխատեսված 4.5-6.5%-ի փոխարեն: Այդ կանխատեսումը պայմանավորված է նրանով, որ երկրում բերքի ստացումը հիմնականում կախված է բնակլիմայական պայմաններից: Ընդ որում, այստեղ ժամկետները երկարաձգված են: յուղատնտեսության ոլորտում նույնպես ռիսկերը հավասարակշռված են:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2012 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%, իսկ միայն դեկտեմբերին` 15.6%: Տնտեսական ակտիվության աճը 2012 թվականին (6.7%) հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների ոլորտում 8.7%, արդյունաբերության` 7.1%, առևտրի` 4.8%, շինարարության ոլորտ` 3% գյուղատնտեսության` 2.8% աճով: Բացարձակ արտահայտությամբ 2012 թվականին արդյունաբերական արտադրոիկան ծավալը կազմել է 1.12 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ, տարեկան աճը` 8.8%, իսկ միայն դեկտեմբերին` 11.6%): Շինարարության ծավալը 2012 թվականին կազմել է 469,7 մլրդ դրամ ($ 1,2 մլրդ, 2011-ի համեմատ աճել է 0.2%): 2012 թվականին ամենամեծ տարեկան աճն արձանագրվել է, ծառայությունների մատուցման ոլորտում` 10.8%, մինչև 972.6 մլրդ դրամ, իսկ միայն դեկտեմբերին` 16%: Երկրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը` 9.5%, մինչև 840.4 մլրդ դրամ, իսկ միայն դեկտեմբերին` գրանցվել է 27.6% անկում:
Հիշեցնենք, որ 2013 թվականի պետական բյուջեով ՀՆԱ-ի աճը նախատեսված է 6,2%, որը կապհովվի արդյունաբերության` 9.5%, գյուղատնտեսության` 6.5% և ծառայությունների` 4.5%, ինչպես նաև մասամբ շինարարության ոլորտի` 2.3% աճի հաշվին: