Երկուշաբթի, 25 Փետրվարի 2013 19:29
ՀՀ ԿԲ կանխատեսում.2013 թվականի առաջին կիսամյակում ինֆլյացիան կկազմի 4.5%, իսկ առաջին եռամսյակում` 3.5%
ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2013 թվականի առաջին եռամսյակում ինֆլյացիան կկազմի 3.5%: Այս մասին է նշվում ՀՀ Կնտրոնական բանկի 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ինֆլյացիայի կանխատեսումը 2013 թվականի համար նախորդ կանխատեսման համեմատ գրեթե չի փոխվել, և հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես, բանջարեղենի, մրգերի և կարտոֆիլի գների աճով:
Ըստ Կենտրոնական բանկի, 2013 թ առաջին կիսամյակի արդյունքներով տարեկան ինֆլյացիան կձևավորվի 4.5% մակարդակում: Այնուամենայնիվ, ինֆլյացիան 2.5-5.5% սահմաններում պահպանման հավանականությունը Կենտրոնական բանկի փորձագետների կողմից գնահատվել է 98%: Երկրորդ եռամսյակի համար`73.9%, երրորդ եռամսյակի համար`73%, 4-րդ եռամսյակի համար` 63,9%, իսկ 2014 թ. առաջին եռամսյակի համար կանխատեսվում է մինչև 67%: Ինֆլյացիայի նպատակային մակարդակը կանխատեսվում է 4% (+ / -1.5%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի սպառողական շուկայում 2012 թվականին ինֆլյացիան կազմել է 3.2%: Ինֆլյացիայի այդ մակարդակը պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների աճով (ներառյալ ոգելից խմիչքը և  ծխախոտը), ինչպես նաև կազմել է` 3.1% (ինֆլյացիայի նկատմամբ 1.7% ազդեցության պայմաններում), այդ թվում`հացաբուլկեղնը թանկացել է` 11.5% (ազդեցությունը` 1.2 %), մսամթերքը` 4.5% (ազդեցությունը` 0,3%), ոչ պարենային ապրանքները` 5.7% (ազդեցությունը` 0.9%), ծառայությունների սակագները` 2.1% (ազդեցությունը` 0.6%):