Երկուշաբթի, 25 Փետրվարի 2013 21:06
ՀՀ ԿԲ վերանայել է դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքերի կանախտեսումները` դեպի դանդաղման կողմը, մինչև 7-9 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հերթանկան անգամ վերանայել է դեպի Հայաստանի մասնավոր տրանսֆերտների հոսքերի կանխատեսումները, դեպի դանդաղման կողմը` մինչև 7-9%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, տրանսֆերտների գծով ԿԲ սպասումները կապված են ՌԴ տնտեսական աճի կանխատեսումներ վերանայման հետ: Այսպես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն ակնկալում է, որ Ռուսաստանի տնտեսության աճը 2013 թվականին կդանդաղի 4.1%, մինչև 3.8%:
Ըստ ԿԲ, ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստանի բանկային համակարգի միջոցով 2012 թվականին կազմել է $ 1,687 մլրդ, տարեկան կտրվածքով աօելով 9%: Մմասնավոր տրանսֆերտների արտահոսքը Հայաստանից նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 10.4%, բացարձակ արտահայտությամբ կազմելով $ 292.2 մլն: Արդյունքում, ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը դեպի Հայաստան 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է $ 1.395 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 8.8%: Տրանսֆերտների մեծ մասը հոսել է Ռուսաստանից` 85.6%, որին հաջորդում են` ԱՄՆ`4%, Ղազախստանը` 1.3%: Արտահոսքի ծավալներում առյուծի առաջին տեղում է Ռուսաստանը` 56.3%, որին հաջորդում են ԱՄՆ` 8.9%, և Ուկրաինան` 5.3%: