Ուրբաթ, 1 Մարտի 2013 15:34
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2013 թվականի փետրվարին կազմել է 0.1 տոկոս, իսկ տարեկան արժեզրկումը` 4.7 տոկոս
Արմինֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2013 թվականի հունվար-փետրվարին կազմել է 0.4%, իսկ միայն փետրվարին` 0.1%, ինչպես նաեւ տարեկան արժեզրկումը` 4.7%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի փետրվարին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407 դրամ/դոլար, 2012-ի փետրվարի 388.6 դրամ/դոլարի դիմաց:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի փետրվարին դեֆլյացիան կազմել է 0.4%, իսկ դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.5%, իսկ 2012 թվականի փետրվարի համեմատ գնաճը կազմել է 3.1%: Ի դեպ 2012-ի հունվար-փետրվարին, երբ գնաճը կազմել է 2.6%, ՀՀ դրամի դեվալվացիան կազմել է 1,4%, իսկ միայն փետրվարին սպառողական գների անկումը կազմել է 0,9%, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.3% դեվալվացիայով: Իսկ 2011-ի հունվար - փետրվարին դեվալվացիան կազմել է 4.3%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականին կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0.3%, իսկ 2012 թվականին գնաճը կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին` գնաճը կազմել է 2,1%):