Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2013 18:42
Բանկային փորձագետը կանխատեսում է Հայաստանի ներդրումային մթնոլորտի կանխատեսում 
ԱրմԻնֆո. Հայաստանի ներդրումային մթնոլորտը կբարելավվի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կանխատեսումներ է արել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, մեկնաբանելով ուղղակի և պորտֆելային ներդրումների էական անկումն անցնող տարում:
Փորձագետն ուղղակի կապ չի տեսնում դեպի տնտեսություն օտարերկրյա նրդրումների կրճատման և ներդրումային մթնոլորտի վատթարացման միջև: ՙՆերդրումները կրճատվել են այլ, այդ թվում նաև քաղաքական հուզումների պատճառով, երբ մի քանի խոշոր նախագծեր կրճատվեցին, որոնք մեկնարկել էին մինչև նախագահական ընտրությունները հետաձգվելով քաղաքական ռիսկերը բացառելու պատճառով՚,-նշել է նա: Հետընտրական փուլում, ըստ Ջրբաշյանի, այդ նախագծերը կիրականացվեն, իսկ դրանց ֆինանսավորումով կզբաղվեն միջազգային դոնոր կազմակերպությունները:
Բանկային փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանը ¥լինելով փոքր պետություն¤ ունի ոչ մեծ ներդրումային բազա: Այդ պատճառով էլցանկացած խոշոր նախագիծ բերում է համապատասխան ցուցանիշների զգալի փոփոխությունների:
նահատելով փոքր և միջին բիզնեսի վիճակը Հայաստանում, Ջրբաշյանը նշել է այդ հատվածի բավականին բարձր մակարդակը, հավելելով, որ ՓՄՁ ոլորտի զարգացման մակարդակով Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածաշրջանի երկրներից: Ձեռներեցությունը, նշել է նա, հանդիսանում է հայ ազգի գլխավոր մրցակցային առավելությունը:
Ըստ փորձագետի, աճում է նաև կենսամակարդակը երկրում: Վերջին 3 տարիներին, նշել է նա, ՀՆԱ-ն աճել է: ՙԱյլ բան է, որ այդ մակարդակը չի համապատասխանում բնակչության պահանջներին: Երկրում ապրում են ներկայիս իրավիճակից դժգոհ մարդիկ՚,-նկատել է նա, միաժամանակ ընդգծելով, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում չի վատթարացել, հակառակը, նույնիսկ որոշակիորեն բարելավվել է: