Ուրբաթ, 1 Մարտի 2013 21:38
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թվականի հունվարին կրճատվել են 1,7 տոկոսով` մինչև 1.768 մլրդ դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմել են 1.768 մլրդ դոլար` դեկտեմբերի ցուցանիշի համեմատ կրճատվելով 1,7 %-ով` 2,2 % տարեկան աճի պայմաններում (2013 թվականի հունվարին` 2012 թվականի հունվարի համեմատ): Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ:
Աղբյուրի համաձայն, արտաքին համախառն ակտիվների անկումը մեկ ամսում պայմանավորված է եղել ԿԲ արտարժութային ակտիվների կրճատմամբ 1,8%-ով` մինչև 1.736 մլրդ դոլար, ինչը, այդուհանդերձ, 3,8%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: ԱՄՀ-ից փոխառության հատուկ իրավունքի չափը 2012 թվականի հունվարին ավելացել է 0,3%-ով` մինչև 31.8 մլն SDR, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 44,8%-ով: Հիշեցնենք, որ Հայաստանի միջազգային համախառն պահուստներում բանկային ոսկու բաժինը զրոյացվել էր դեռ 2003 թվականի դեկտեմբերին: