Երկուշաբթի, 4 Մարտի 2013 16:20
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերը կրճատվել են 15.4%, իսկ ԱՄՆ դոլարով ` 34%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥փետրվարի 18-24-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.1 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 15.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` մոտ 32.1%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 25-ից մարտի 1-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 119.9 մլն.ԱՄՆ դոլար, 408.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 124.8 մլն. ԱՄՆ դոլար, 409.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 7.3 մլն.եվրո 535.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 17.6 մլն.եվրո, 538.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 613.4 մլն. ռուբլի, 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 112.7 մլն. ռուբլի 13.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 25-ից մարտի 1-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.150 մլն.դոլար 409.43 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 12.7 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է փետրվարի 28-ին 6.8 մլն.դոլար: Փետրվարի 26-ին և 27-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել: Փետրվարի 25-ից մարտի 1-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: