Երեքշաբթի, 5 Մարտի 2013 14:34
ՎՏԲ-Հայաստան Բանկյի հաճախորդը ապառիկ վարկ է վերցրել և շահել ավտոմեքենա
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2012 թ. նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 28-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացրած ակցիայի արդյունքները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
նշված ժամանակաշրջանում գնումներ կատարելով բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող խանութ-սրահներից` հաճախորդները տեղում ստանում էին նվերներ: 200 000 դրամ եւ ավել գումարի գնումներ կատարելիս, նրանք ավտոմատ կերպով դառնում էին բանկի գլխավոր մրցանակի`ՙKia Picanto՚ ավտոմեքենայի խաղարկության մասնակից:
Աղբյուրի համաձայն, ավտոմեքենայի խաղարկությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի 2221 հաճախորդների միջեւ տեղի է ունեցել մարտի 2-ինª ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Խաղարկության հաղթողը որոշվել է հատուկ հանձնաժողովի ներկայությամբ`պատահական վիճակահանության սկզբունքով: Ավտոմեքենայի սեփականատեր է դարձել յումրի քաղաքի բնակիչ Ռազմիկ Սահակյանը:
Խաղարկվել են նաեւ 5 հավաստագրեր. ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններովª +1% գործող տոկոսադրույքին ավանդ ներդնելու կամª -1% գործող տոկոսադրույքից վարկ ձեւակերպելու հնարավորությամբ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի բանկերի վերլուիծության և ֆինանսական Ռենկինգի, ՎՏԲ-Բանկ Հայաստանը սպառողական վարկերի ծավալով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմում են ավելի քան 30% կամ 51.2 մլրդ.դրամ, 2012 թվականին աճելով 52%: Բանկի մանրածախ վարկերի պորտֆելում սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմում է ավելի քան 78%: