Հինգշաբթի, 7 Մարտի 2013 20:10
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերն աճել են 23%, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը` 2 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥փետրվարի 25-ից մարտի 3-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.8 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը`23%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 65.1 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մարտի 4-7-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65.7 մլն.ԱՄՆ դոլար, 409.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 83.9 մլն. ԱՄՆ դոլար, 410.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 4.085 մլն.եվրո 533.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 10.1 մլն.եվրո, 536.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 407.6 մլն. ռուբլի, 13.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 78.2 մլն. ռուբլի 13.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մարտի 4-7-ը արտարժույթի առք և վաճառքի տեղի չի ունեցել: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 25.4 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 411.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մարտի 4-ին 16.050 մլն.դոլար: Մարտի 4-7-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: