Երկուշաբթի, 18 Մարտի 2013 15:17

Բանկերը դառնում են տնտեսության պատանդները


ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կորպորատիվ հաճախորդներն առայժմ ի վիճակի չեն հաղթահարել 2009 թվականի ճգնաճամի հետևանքները, որն ազդեց նրանց վճարունակության վրա: Որպես այդ ամենի հետևանք, երկրի բանկային համակարգում դիտվում է իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների վրայի մնացորդների լուրջ կրճատում, ինչի հետևանքով նկատելիորեն դանդաղել են կորպորատիվ վարկավորման տեմպերը: Փաստորեն, երկրի ֆինանսական համակարգը, որը նախաճգնաժամային փուլում հանդես գալով որպես տնտեսական զարգացման դրայվեր, խիստ կախման մեջ է ընկնում իրական հատվածում տիրող իրավիճակից և կարող է ընկնել միջնորդական իր առաքելության անվճարունակության ծուղակը, որտեղից դուրս գալու համար, հնարավոր է, անհրժեշտ են աճի բացառապես նոր, ավելի լուրջ խթանիչներ:

Այսպես, 2012 թվականին կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը 41%-ից դանդաղել է մինչև 18%, ինչի արդյունքում իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների միջոցների ծավալների` 2011 թվականին արձանագրված 51% աճն 2012 թվականին փոխարինվեց 16.4% անկումով: Ընդ որում, բանկային համակարգում դանդաղեցին նաև արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման աճի տեմպերը` 2011 թվականի 42%-ից 2012 թվականին հասնելով 13.4%-ի, ինչը պայմանավորված է վարկային ռիսկերի աճի գործոններով, հաճախորդների վճարունակության սահմանափակ վճարունակությամբ և փոխառության պորտֆելի եկամտաբերության ընդհանուր տրենդի անկումով: Ըստ առևտրային բանկերի տվյալների, 2010-2012 թվականներին շահույթի տարեկան աճը դանդաղել է ավելի քան 2 անգամ, մինչև ընդամենը` 7.4%: Չնայած, ավելի արդար կլիներ նշել, որ նախկին բարձր աճը պայմանավորված էր ոչ թե վարկային շուկայի կոմֆորմիստական էությամբ, այլ, առաջին հերթին, առևտրային բանկերում միջազգային ֆինանսական կառույցների կողմից, ինչպես նաև ռուսական ստաբիլիզացիոն վարկի հաշվին, հակաճգնաժամային դոնորական լուրջ միջամտություններով: Փաստորեն, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված մրցավազքը, ուր ուղղվեցին հակաճգնաժամային հիմնական ֆոնդերը, միայն ժամանակավոր արդյունք տվեց և ի վիճակի չեղավ արմատապես փոխել իրավիճակը շուկայում: Իրական հատվածի չկարգավորված լինելը, գործող հակամոնոպոլիստական միջոցների բացակայությունը, ՙձվի և հավի՚ առաջնայնության խնդիրը չհասկանալը, ՓՄՁ հսկայական հարկային բեռը, որը ձեռնարկություններին ստիպում է վարել ՙկրկնակի՚ հաշվապահություն, ինչպես նաև վարկային բարձր տոկոսադրույքները, ինչը պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի քարացած` 8%-ով, իրավիճակի անկանխատեսելիությունով` համաշխարհային տնտեսության հեռանկարների առումով, բանկերին թույլ չի տալիս ճիշտ գնահատել պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների ֆինանսական վիճակը և համարժեքորեն հաշվարկել վարկային ռիսկի սեփական մակարդակը:

Ավելին, ռեգուլյատորի կոշտ, բայց բոլորովին արդարացված պահանջները, որոնք ներկայացվում են փոխառուի ֆինանսական վիճակի գնահատմանը, և որոնք դրված են վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստավորման դասակարգման հիմքում, բանկերի կողմից ձեռնարկությունների մեծ մասին աջակցելը դարձնում է ոչ ձեռնտու: Այսպես, եթե 2008 թվականին փոխառությունների գծով հնարավոր կորուստների պահուստն աճեց 30%, ապա 2011-2012 թվականներին գրանցվեց տարեկան 40% աճ, ընդ որում, ժամկետանց վարկերի ծավալը 2008 թվականին աճեց 2 անգամ, 2009 թվականին` 5 անգամ, իսկ այնուհետև, 2011 թվականին աճը դանդաղեց մինչև 51%, իսկ 2012 թվականին` մինչև 20%: Արդյունքում, փոխառությունների գծով հնարավոր կորուստների պահուստի բաժինը բանկերի միագումար վարկային պորտֆելում 2008-2012 թվականներին 1%-ից աճեց մինչև 2%, իսկ ժամկետանց վարկերը 1%-ից աճեցին մինչև 5%: Տեղին է նշել, որ 2011-2012 թվականներին ժամկետանց վարկերի աճի դանդաղումը ավելի շատ կապված էր անհուսալի վարկերի դուրսգրման, իսկ ավելի քիչ` մյուս, ավելի քիչ ռիսկային խմբերի գծով վարկային պորտֆելի որակի բարելավման հետ: Եվ չնայած անհուսալի վարկերի հիմնական խումբը դեռ պահպանվում է սպառողական վարկերում, նկատելի է դրա էական աճը առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վարկերում, որոնք առաջատարներն են նաև մյուս, ավելի սակավ ռիսկայնություն ունեցող խմբերում: Ընդ որում, ստանդարտ վարկերի աճն 2008-2012 թվականներին դանդաղեցեց տեմպերը` 74%-ից նվազելով մինչև 22%:

Այսպիսով, տնտեսության արագ զարգացման ամենակարևոր պրոբլեմներից մեկը շարունակում է մնալ իրական և բանկային հատվածների կառուցողական համագործակցության կազմակերպման խնդիրը, որոնց միջև վերաբաշխման ֆունկցիան անբավարար է իրականացվում: Ու չնայած բանկերի կողմից դեպի տնտեսություն վարկային ներդրումների աճի տեմպերն ավելի բարձր են, քան ՀՆԱ աճի տեմպերը ¥համապատասխանաբար` 21% և 7.1%¤, այս չափորշիչով միանշնակորեն դատել երկրի տնտեսությունում բանկերի դերի բարձրացման մասին, մեղմ ասած, դեռ վաղ է: Այս փաստերը վկայում են ընդամենն այն մասին, որ տնտեսության իրական հատվածի և բանկերի համագործակցությունը բավականաչափ արդյունավետ չէ: Իսկ պատճառը, ինչպես հակիրճ նշվեց, մի շարք պրոբլեմներն են, որոնց շարքում են` ժամկետանց վարկերի ծավալների աճը, որը դարձել է վարկային կարուսել խաղալու միջոց, իսկ այս ամենը` փոխառուների գնահատման ոչ բավականաչափ արդյունավետ համակարգի, ՙերկար վարկերի՚ անմատչելիության, կորպորատիվ հաճախորդների խիստ սահմանափակ լինելու, բանկերի կապիտալիզացիայի ցածր մակարդակի և ամենա տհաճը` երկրից միջոցների արտահոսքի պայմաններում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները բանկերը տեսան ՓՄՁ ոլորտում, որտեղ ակտիվության տարբեր աստիճաններով մղվեցին գրեթե բոլոր խոշոր և միջին բանկերը, որոնք նախկինում ավանդաբար վարկավորում էին հաճախորդներին: ՓՄՁ-ն, ըստ էության, իդեալական տարբերակ է, որպեսզի չնվազցնելով վարկավորման ծավալները նվազեցնեն ռիսկերը և ֆոնդավորման թանկացման պայմաներում պահպանեն եկամտաբերությունը: Հատկապես, որ այդ շուկայի ծավալային ներուժը մեծ է, այն ժամանակ, երբ խոշոր հաճախորդներն արդեն վաղուց բաժանված են: Բանկերի առաջատար հնգյակը պահում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալների մոտ 53%-ը, որը 2010 թվականին ապահովեց գրեթե 50% աճ, իսկ 2011-2012 թվականներին` 43%-ից նվազեց մինչև 14%, ինչն, ամենայն հավանականությամբ, կապված է այդ հատվածում վարկային պորտֆելի որակի վատթարացման հետ, կապված փոխառուների ետճգնաժամային փուլի ֆինանսական դժվարությունների հետ: Հիշեցնենք, որ 2009 թվականի կեսերից ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը և Կենտրոնական բանկը ՀԲ և ռուսական վարկի միջոցների հաշվին միջամտեցին շուկային, որից հետո բանկերն ավելի ակտիվորեն սկսեցին ներգարվվել միջազգային վարկային ծրագրերին, որոնք ուղղված են այդ հատվածի զարգացմանը: Ընդ որում, ՓՄՁ ոլորտին էին ուղղվում հիմնականում 3-5 տարով վարկերը, որոնց որակը ճգնաժամային երևույթների պատճառով սկսեց վատթարանալ, ինչը բանկերին ստիպեց 2012 թվականից նվազեցնել ակտիվությունը, իսկ դրան զուգահեռ լուծել կուտակված պրոբլեմային վարկերի հարցը: Այս մասին է վկայում բանկային դինամիկան, որի համաձայն բանկերի մեծ մասի, այդ թվում առաջատար հնգյակի մոտ, նկատվում է ՓՄՁ ոլորտի վարկավորման տեմպերի աճի զգալի նվազում:


Իրացվելիության համաշխարհային ճգնաժամն ազդեց նաև կորպորատիվ վարկավորման հայկական շուկայի, ինչպես նաև նախագծային ֆինանսավորման վրա: Ակնհայտ է, որ բանկերը չեն կարող ֆինանսավորել այդ նախագծերն ավելի լավ, քան նախատեսում են շրջանառու կապիտալի վարկավորման ստանդարտները: Բացի այդ, ժամանակային առումով ճգնաժամը երկարաձգվեց և դեռևս անհայտ է, թե երբ թունելի վերջում կհայտնվի լույսը: Բանկերը հնարավորություն չունեն պլանավորել ֆինանսավորումը և մեծ մասամբ վարում են պահպանողական քաղաքականություն:

Այս լույսի ներքո կառավարության աջակցությունը ֆերմերային տնտեսություններին, 2011 թվականին մեկնարկած` գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում, բանկերի համար մի փոքր օդանցք բացեց, հնարավորություն տալով վերանայել առաջնահերթությունները` գյուղատնտեսության օգտին, որտեղ ավելի վաղ նրանք ձեռնպահ էին մնում միջոցներ ուղղելուց` մեծ ռիսկերի և ցածր իրացվելիության պատճառով: Դրա շնորհիվ բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորման աճի տեմպերը 2009-2011 թվականներին արագացան, 20%-ից հասնելով 36%-ի, սակայն, 2012 թվականին, այնուանենայնիվ, նվազեցին, հասնելով 22%-ի: Այս ամենը, ինչպես և ՓՄՁ պարագայում, պայմանավորված է պրոբլեմային վարկերի կուտակումով, կապված փոխառուների ֆինանսական դժվարությունների հետ, ինչին կարելի է գումարել նաև եղանակային վատ պայմանները, որոնք վնաս պատճառեցին սուբսիդավորվող ֆերմերային տնտեսություններին, և որոնք փոխառության պարտավորությունների գծով վարկավորող-բանկերի առջև հայտնվեցին փակուղյին վիճակում: Տեղին է նշել, որ պետական դոտացաները տարածվեցին միայն գործող ֆերմերային տնտեսությունների վրա, ինչի հետևանքով էլ գյուղացիական տնտեսությունների մի մեծ բանակ, որն ավելի շատ ուներ պետական աջակցության կարիք, մնաց առանց սուբսիդիաների: Ճգնաժամի արդյունքում գյուղվարկավորման գծով ժամկետանց վարկերի բաժինը ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալներում 2008-2012 թվականներին 4%-ից աճեց մինչև 9%, որոնց մեծ մասը կուտկվեց ՙկասկածելի՚ կամ ՙանհույս՚ վարկերի խմբերում:

Այս պրոբլեմների լուծումը միայն ֆրագմենտար ձևով կարող է նպաստել իրական և բանկային հատվածների համագործակցությանը, ինչը հատկապես արդիական է ներկայիս ստեղծված իրավիճակում: Այդ համագործակցության արդյունավետությունը դրական արդյունքներ կտա միայն միասնական, փոխկապակցված, համալիր լուծումների արդյունքում, առանց ոլորտից ոլորտ կամ ծարգրից ծրագիր ցատկերի:

Բախվելով կորպորատիվ հաճախորդների անվճարունակության պրոբլեմին, ինչը բերեց վարկային պորտֆելի որակի վատթարացմանը, վերջին ժամանակներում բանկերը կրկին ակտիվացան մանրածախ վարկավորման հատվածում, որը 2011-2012 թվականներին ապահովեց տարեկան 30% աճ: Սակայն մանրածախը ¥բացառությամբ վերաֆինանսավորվող հիփոթեքի և միջազգային հիփոթեքային ծրագրերի¤ պահանջում է, առաջին հերթին, բավականաչափ կապիտալացում, քանի որ ենթադրվում է սեփական միջոցներով մասշտաբային վարկավորում, իսկ երկրորդը, լավ կազմակերպված ռիսկ- մենեջմենտ, ինչով, ցավոք, կարող են պարծենալ միայն սահմանափակ թվով բանկեր: Ընդ որում, այսօրվա մանրածախը հիմնականում կենտրոնացած է զանգվածային միկրովարկավորման ¥կիրառելով մասշտաբի էֆեկտը¤, օվերդրաֆտային քարտային պրոդուկտների, ինչպես նաև անշարժ գույքի գրավադրումով սպառողական վարկերի վրա, այն ժամանակ, երբ մինչև ճգնաժամն այն մեծ մասամբ հիմնված էր հիփոթեքի, ավտովարկերի, ապառիկ վարկավորման վրա: Իսկ գրավային մանրածախի փոխարինումը ոչ գրավայինով կարող է բնակչության իրական եկամուտների շարունակական նվազման պայմաններում ոչ պակաս արձագանքել վարկային պորտֆելների նոր վատթարացումներին,:

Ներկայուս բանկերում տեղի ունեցող գործընթացներն, ըստ էության, վերակողմորոշումներ են` հաճախորների շուկայից դեպի ծառայությունների շուկա, ֆիզիկական անձանց համար ընդլայնելով պրոդուկտների ընտրանին և ընդհանոր տեխնիկական արդիակնացումը: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների նկատմամբ մոտեցումներն ու պահանջները չեն փոխվել, ավելին, բանկերը, մրցակցելով միմյանց հետ, մարժայի հաշվին զգալիորեն նվազեցրել են տեղաբնաշխվող ռեսուրսների գինը, ընդհուպ մոտենալով ինքնարժեքին: Իսկ արդյունքում, անգամ որոշ խոշոր բանկեր գնացին ոչ ստանդարտ քայլերի, կրճատելով աշխատակիցներին, առաջին հերթին գնալով ստանդարտ, բայց երկարաժամկետ առումով չարդարացված և ոչ համարժեք, վերը նշված տրենդին հակադարձ համեմատական սցենարով, նվազագույնին հասցնելով իրենց մարկետինգային և վերլուծական դեպարտամենտները, կենտրոնանալով միկրո-ռիսկերի և մասնաճյուղերի ցանցերի ընդլայնման վրա:

Այնուամենայնիվ, անգամ տնտեսության զարգացման հեռանկարների վատ տեսանելիության պայմաններում, հայկական բանկերը գոյատևման հրաշքներ են ցուցաբերությում, չնայած, որ սահմանափակ ֆոնդավորման պայմաններում հարկավոր է ակնկալել երկրի բանկային համակարգի հետագա կենտրոնացման ավելի ինտենսիվ գործընթացեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40