Չորեքշաբթի, 20 Մարտի 2013 17:19
Ամերիաբանկը ՎԶԵԲ-ից ներգրավել է 12 մլն.դոլարի միջնաժամկետ վարկ
ԱրմԻնֆո. Այսօր ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում տեղի ունեցավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Համաձայն պայմանագրի`ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին հատկացրեց 12մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում` ուղղված փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ֆինանսավորմանը:
Ամերիաբանկի կողմից պայմանագիրը ստորագրեց Բանկի Տնօրինության նախագահ - լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից` ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի Տնօրեն Վալերու Ռազլոգը: Պայմանագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս Վալերու Ռազլոգի և Արտակ Հանեսյանի մասնակցությամբ:
Նշված վարկից 9 մլն ԱՄՆ դոլարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 3 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ ՀՀ դրամով:
Փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 43%-ը և աշխատատեղերի մեծ մասը: ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը կաջակցի Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության առավել արագ ընդլայնմանն ու զարգացմանը, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման մատչելիությանը: Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի զարգացման ու կայունության ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի արդյունավետ համագործակցությունն արդեն ունի հինգ տարվա պատմություն, և այդ ընթացքում ՎԶԵԲ-ը Ամերիաբանկի հետ կնքել է 42 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորման պայմանագրեր:
ՙՄենք ուրախ ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունն Ամերիաբանկի հետ` զարգացնելու համար ՀՀ տնտեսության մասնավոր հատվածը: Այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան օգտվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով` խուսափելով փոխարժեքների տատանման ռիսկերից: Բացի դրանից, այն կխթանի ներդրումները ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում` ապահովելով էներգիայի տնտեսումը՚, -ասաց ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը:
ՙԱմերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և գտնում, որ ֆինանսավորման միջոցների ներգրավումը Ամերիաբանկի համար կստեղծի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, այս ֆինանսավորումը կմեծացնի Բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները և էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, ներքին և արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաև Հայաստանի ներքին էներգաարտադրությունը և կնպաստի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու էներգախնայողությանը՚,- նշեց Ամերիաբանկի լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի ակտիվները 2012 թվականի արդյունքներով կազմել են 245 մլրդ.դրամ ¥2-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում¤, վարկային ընդհանուր ներդրումները կազմել են 153 մլրդ.դրամ ¥3 տեղ¤: Վարկային ներդրումների կառուցվածքում ՓՄՁ ոլորտի բաժինը 2012-ին կազմել է 14.6% կամ 21.3 մլրդ.դրամ: