Ուրբաթ, 22 Մարտի 2013 18:50
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 67 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª ավելի քան 2 անգամ
ԱրմԻնֆո. Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40 մլրդ դրամ (մեկ շաբաթվա աճը` 67 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 76 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա աճը` 2,4 անգամ):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,287,991 ԱՄՆ դոլար 415.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,780,219 ԱՄՆ դոլար 417.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 418.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 417.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,944,393 EUR 537.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,426,633 EUR 541.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 567,127,402 ՌԴ ռուբլի 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 127,653,957 ՌԴ ռուբլի 13.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: