Հինգշաբթի, 28 Մարտի 2013 17:21
Տնտեսագետ. Հայաստանը չի խուսափի արտաքին նեգատիվից, քանի որ մեզ մոտ դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է
ԱրմԻնֆո. Չնայած, որ Հայսատանի տնտեսությունն այնքան էլ ինտեգրված չէ համաշխարհային շուկաներին, երկիրը չի կարող խուսաթել արտաքին բացասական ազդեցությունից, որը կարող է գալ հիմնականում Եվրոպայից: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նախկին պատգամավոր, տնտեագետ Վարդան Բոստանջյանը:
ՙՄենք չենք կարող խուսափել արժույթի տատանումներից և դոլարի փոխարժեքի աճից, քանի որ Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է, իսկ ֆինանսական իշխանությունների զսպող կառույցները բավականաչափ հզոր չեն` այն իջեցնելու համար՚,-նշել է Վ.Բոստանջյանը:
Նրա խոսքերով, դոլարիզացիայի մակարդակի վրա ազդում է նաև դոլարի նկատմամբ բարձր պահանջարկը, ինչն իր հերթին պայմանավորված է երկրում ընտրական գործընթացներով, ինչպես նաև դրա հետ կապված գործարար շրջանների որոշակի ակտիվացումով, որոնք հիմնականում աշխատում են դոլարով: Բացասական գործոնների շարքում տնտեսագետը նշել է բնակչության մշտական միգրացիան, որը բերում է մասնավոր տրանսֆերտների ներհոսքի աճին: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին այդ ցուցանիշը, ՀՀ բանկային համակարգով, կազմել է մոտ 1.7 մլրդ.դոլար, իսկ ոչ պաշտոնական աղբյուրների միջոցով` մոտ 3.5 մլրդ.դոլար: Իր մեջ զգալի վտանգ է պարունակում նաև Հայաստանից կապիտալի արտահոսքի ծավալների ավելացումը, ինչը պայմանավորված է հայրենական գործարարների կողմից ներդրումներ կատարելու հետ կապված դժվարություններով:
Բոստանջյանը նշել է նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկն ամեն ինչ անում է գները կայունությունն ապահովելու համար, առավելագույնս օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող գործիքները, այդ թվում կիրառելով նաև արժութային միջամտություններ: ՙԵս հասկանում եմ, որ արժութային միջամտությունները փոխարժեքի տատանումների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ, բայց մեզ համար այն ամենաընդունելին է՚,-նշել է տնտեսագետը: Նա նշել է, որ մեգառեգուլյատորն ի վիճակի չէ միայնակ լուծել այդ պրոբլեմները, քանի որ գների աճը հանդիսանում է տնտեսական քաղաքականության արդյունք և ԿԲ միջոցառումները կարող են արդյունավետ լինել միայն դրամավարկային և հարկաբյուջետային համակարգված և հիմնավորված քաղաքականությունների առկայության պայմաներում:
ՀՀ ԿԲ տվյալներով, Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակն 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 45%, տարեկան կտրվածքով աճելով 3.2 տոկոսային կետով: