Հինգշաբթի, 28 Մարտի 2013 17:58

Արդշինինվեստբանկն ապրիլից սկսում է վարկեր տրամադրել վարկեր սոցիալական փաթեթի հաշվետերերին


ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը ս.թ. ապրիլի 2-ից սկսում է տրամադրել վարկեր սոցիալական փաթեթի հաշվետերերին` սոցիալական փաթեթի գումարի մինչև վեցապատիկի չափով, տարեկան 12-ից 14 տոկոս դրույքաչափովª ելնելով հաճախորդի վարկային պատմությունից:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
վարկերը անկանխիկ ձևով տրամադրվելու են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում` ՀՀ կառավարության կողմից հաստատված և Բանկի հետ համագործակցող ընկերություններից (ցանկը տեղակայված է Բանկի ինտերնետային կայքում) ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի մարման նպատակով:

Աղբյուրի համաձայն, վարկը հնարավորություն կընձեռի շահառուներին ցանկացած պահի կատարել սոցիալական փաթեթով նախատեսված ուղղություններով նպատակային ծախսեր` վարկի գումարն ուղղելով իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջության ապահովագրությանը, ուսման վարձի վճարմանը, հիփոթեքային վարկերի մարմանը և ՀՀ ու ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպմանը:

Վարկի տրամադրման տևողությունը մինչև 2 աշխատանքային օր է: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և համապատասխան ծառայության ձեռքբերման հիմք հանդիսացող փաստաթուղթ` պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի վերլուծության և ֆինանսական վարկանիշների տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արդշինինվեստբանկի ակտիվները կազմել են 204.5 մլրդ.դրամ ¥5 դիրքը շուկայում¤, գրանցելով տարեկան կտրածքով 37.5% աճ, ընդհանուր կապիտալը կազմել է 36.4 մլրդ.դրամ ¥32 դիրք¤, տարկան աճը` 15.6%, իսկ վարկային ընդհանուր ներդրումները` 135.6 մլրդ.դրամ ¥4 տեղ¤, տարեկան կտրվածքով գրանցելով 45.5% աճ: